ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցը՝ անկախության տոնին ընդառաջ

Սեպտեմբերի 27, 2017
Դպրոցական անցուդարձ

 Մի առիթով Րաֆֆին ասել. «Հայրենասիրությունը սկսում է հայրենագիտությունից»:

Արդարև, հայրենիքդ սիրելու համար պետք է այն ճանաչես: Անկախության տարելիցի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումները մեր դպրոցում սկսեցինք ճանաչողական նպատակային էքսկուրսիաներից: Հայրենագիտական  նպատակներով մեր ուխտագնացությունը սկսեց     Ամբերդից,հետո Ս.Աստվածածին եկեղեցի, Արշակունյաց դամբարան, Բյուրական՝ Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան: Իմաստնացած,ոգեշնչված և ազգային բարձր ինքնագիտակցումով փառավորված՝ այլ կերպ արժևորեցինք այն կարևոր պարգևը,որը կոչվում է անկախություն:Նման նպատակային արշավները,անշուշտ,կլինեն շարունակական:

Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ՝ Ռ.Աֆյան