Արհեստը ոսկի մատանի է, ուր որ գնաս, հետդ կգա:
ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը սեպտեմբերի 11-ից 15-ը իրականացրեց ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագրի երկրորդ փուլը:
Նշենք, որ ծրագիրը մեկնարկվել էր դեռևս մայիս ամսից՝ ներառելով Շիրակի մարզի լեռնային, սահմանամերձ 14 գյուղական համայնքներ և Ջավախքի կրթամշակութային հաստատություններ, որտեղ դեռահասների համար անցկացվել է «Մասնագիտական կողմնորոշման» դասեր արհեստի և արվեստի տարբեր բնագավառներում:
Կրթական ծրագրի նպատակն էր կարևորել արտադպրոցական կրթության դերը, գյուղական համայնքներում բացահայտել արհեստի և արվեստի ոլորտում նախընտրելի մասնագիտությունները, նպաստել դրանց տարածմանն ու պահպանմանը, ուղղորդել դեռահասներին մասնագիտական կողմնորոշման հարցում և նպաստել նրանց կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, ամրապնդել միջհամայնքային կապը կրթամշակութային հաստատությունների միջև:
Ծրագրի երկրորդ փուլում կազմակերպված արտադպրոցական կրթության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին մասնակցեցին Շիրակի մարզի Արևշատ, Գետափ, Անուշավան, Գեղանիստ, Սպանդարյան, Քարաբերդ, Ձիթանքով, Սարակապ, Մեծ Սեպասար, Կրասար, Ղազանչի, Սիզավետ, Բավրա, Թավշուտ համայնքների, Ախլքալաքի և Նինոծմինդայի կրթամշակութային կենտրոնների թվով 20 մանկավարժներ:
Վերապատրաստման դասընթացների ընթացքում մանկավարժները ծանոթացան «Դեռահասների արտադպրոցական կրթության կարևորությունը և հիմնախնդիրները», «Համայնքային հետազոտության իրականացման և դեռահասների կրթադաստիարակչական կարիքների հայտնաբերման մեթոդների ուսումնասիրում», «Մասնագիտական և դաստիարակչական աշխատանքների ծրագրերի կազմման աձանձնահատկությունները», «Անհատական և շերտավոր դասավանդման կարևորությունն արտադպրոցական կրթության գործընթացում» թեմաներին և կենտրոնում գործող մասնագիտական խմբակների գործունեությանը: Խմբային աշխատանքների միջոցով, օգտագործելով ձեռք բերած գիտելիքները, մասնակիցները վեր հանեցին սեփական համայնքների հիմնախնդիրները, նախընտրելի մասնագիտությունների ուսուցման անհրաժեշտությունը ու զարգացման հեռանկարները:
Դասընթացների արդյունքներն ամփոփվեցին կլոր սեղան-քննարկմամբ՝ «Ընտանիք» կենտրոնի տնօրինության և մանկավարժների մասնակցությամբ: Համատեղ քննարկումների արդյունքում մանկավարժները կիսվեցին տպավորություններով ու առաջարկություններով:
Սպանդարյանի միջնակարգ դպրոցի մանկավարժ Գոհար Թորոսյանը իր ելույթը եզրափակեց հետևյալ խոսքերով. - «Շնորհակալություն ամենի համար: Վերապատրաստող մանկավարժ Ա. Մկրտչյանի և տնօրենի տեղակալ Ս. Պետրոսյանի հետ աշխատանքը համակարգված էր և արդյունավետ: Ծրագիրը իսկապես կնպաստի համայնքներում ազգային արհեստների և արվեստի բնագավառում ստեղծվող մշակութային արժեքների տարածմանն ու պահպանմանը, կնպաստի նաև դեռահասների ինքնադրսևորմանը և սեփական կարողությունների գնահատման հնարավորությանը, մասնագիտական կողմնորոշմանը»:
Իսկ Մեծ Սեպասարի միջնակարգ դպրոցի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Սյուզաննա Հովասյանը նշեց. «Շատ կցանկանայի, որ դասընթաները մի քիչ երկար շարունակվեր, որպեսզի ավելի շատ փորձ ու հմտություն ձեռք բերեի: Քանի որ գյուղում երեխայի առօրյան հագեցած չէ մշակութային և առահասարակ որևէ հասարարական գործունեությամբ, շատ կցանկանայի, որ նրանք էլ ներառվեն Ձեր արգասաբեր ու հանրօգուտ գործունեության մեջ»:
«Ընտանիք» կենտրոնի տնօրեն Ա. Մինասյանը շնորհավորեց ծրագրի մասնակիցներին և նրանց հանձնեց վերապատրաստման դասընթացների մասնակցության վկայականներ:
Եզրափակիչ ցուցահանդես-միջոցառմանը ներկա էին ծրագրին մասնակից համայնքների ներկայացուցիչներ, մանկավարժներ, ծնողներ և սաներ: Ներկաները դիտեցին «Մասնագիտական կողմնորոշման» դասերի արդյունքում կենտրոնի սաների և համայնքների դեռահասների համատեղ պատրաստած աշխատանքների ցուցահանդես, ծրագրի 1-ին և 2-րդ փուլերի վերաբերյալ ամփոփ տեսանյութ:
Միջոցառումը եզրափակվեց «Ընտանիք» կենտրոնի սաների և համայնքների դեռահասների գեղարվեստական ելույթներով:
Ս. Պետրոսյան
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ