ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ուսուցչի դերակատարման կարևորությունն ուղիղ համեմատական է հասարակության որակին» Լ. Մկրտչյան

Հոկտեմբերի 6, 2016
Պաշտոնական

«Ուսուցչի օրվա» կապակցությամբ հոկտեմբերի 5-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի է ունեցել տոնական միջոցառում, որի ընթացքում մրցանակներ են հանձնվել 2016 թվականի «Լավագույն ուսուցիչ», «Լավագույն տնօրեն» և «Լավագույն դաստիարակ» անվանակարգերում հաղթած մանկավարժներին: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ԱԺ պատգամավորներ, մարզպետներ, կրթության ոլորտի պատասխանատուներ, մանկավարժներ:

Հանրապետության բոլոր մանկավարժներին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ` նախարար Լ. Մկրտչյանը, մասնավորապես, նշել է. ««Ուսուցչի օրը» մեր երկրի անկախ պատմության ամենալավ տոներից է, որն իր մեջ ունի մեծ խորհուրդ: Տոնի նպատակը ուսուցչի դերակատարության ընդգծումն է մեր երկրում: Այն մեր հանրապետության, մեր ապագայի ամենակարևոր մասնագիտություններից մեկն է: Եթե մի երկիր չունի ամուր հանրակրթական համակարգ, ապա չի կարող իր անկախ գոյությունը շարունակել: Աշխարհում այսօր մրցակցությունը մեծանում է, ուստի ունենք նոր մարտահրավերներ՝ մեր կրթական համակարգը պահել այն մակարդակի վրա, որը ձևավորվել է հազարամյա քաղաքակրթության հետևանքով: Ցավոք, մեր հասարակության մեջ ուսուցչի դերի բարձրացման կարիք ունենք: Մենք իսկապես չունենք այլընտրանք, և մեր զարգացման միակ բանալին մեր ինտելեկտի, կադրային ռեսուրսի որակի բարձրացումն է, և այն շնորհակալ գործը, որ կատարում են ուսուցիչները, գնահատելի է: Մենք անցել ենք մեր երկրի ամենածանր շրջանը, երբ, օրինակ, 1998-99 թթ.-ին ուսուցչի դրույքը 30 դոլարին համարժեք էր, և անգամ այդ տարիներին ուսուցիչները կատարում էին իրենց պարտականությունը՝ ապացուցելով, որ իրենց մասնագիտությունը միայն նյութական հենքի վրա չէ կառուցված: Ուսուցիչը պետք է տեսնի իր աշխատանքի արդյունքը. նա այն եզակի մասնագիտության կրողներից է, որ յուրաքանչյուր տասնամյակ կարողանում է շոշափելի ձևով գնահատել արդյունքը, երբ յուրաքանչյուր կրթական աստիճանի վրա տեսնում է այդ արդյունքի զարգացումը: Սա շատ կարևոր հատկություն է, և ինչքան հանրապետության բոլոր մարզերում ուսուցչի դերակատարումը մեծ կլինի, այնքան կբարձրանա նաև հասարակության որակը: Գիտելիքն այսօր այնքան բազմատեսակ է և ներկայիս ինֆորմացիոն դարաշրջանում ունի ներթափանցման այնքան շատ ճանապարհներ, որ փոխվում է նաև դպրոցի առաքելությունը: Ուստի, հիմնական ձևաչափը երեխաներին դաստիարակելն է, հսկայական տեղեկատվության մեջ սովորեցնելը` տարանջատել առաջնայինը երկրորդականից, սկզբունքներին հավատարիմ մնալը, գիտելիքը ծառայեցնելը՝ ի նպաստ երկրի զարգացմանը: Այո, դպրոցի դերակատարումն այս դարում հիմնականում դա է՝ ուղեցույցի դեր կատարել: Բացի այդ, երեխաների մեջ պետք է կրթել մեր երկրի ապագայի երազի նկատմամբ ամուր հավատ: Ցանկանում եմ, որ մեր հասարակության մեջ յուրաքանչյուրը համոզում ունենա, որ ուսուցիչը կարևորագույն մասնագիտություն է»,-նշել է նախարարը՝ հույս հայտնելով, որ մոտակա տարիներին մեր դպրոցները կգտնվեն ավելի լավ վիճակում, կհամալրվեն գույքային և նյութատեխնիկական սարւքավորումներով:

Լևոն Մկրտչյանը մրցանակներ է հանձնել տարվա լավագույններին` «Լավագույն ուսուցիչ» է ճանաչվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Արարատ Մովսեսյանը, «Լավագույն դաստիարակ»` ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թիվ 2 «Զարթոնք» մանկապարտեզի դաստիարակ Նարինե Հարությունյանը, լավագույն տնօրեն՝ Երևանի Ջ. Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանը:

Լավագույն ուսուցիչ և դաստիարակ ճանաչված մանկավարժները պարգևատրվել են ավտոմեքենայով, իսկ լավագույն տնօրենը՝ համակարգչով:

Մատաղ սերնդի կրթության, դաստիարակության գործում ներդրած ավանդի համար և «Ուսուցչի օրվա» առթիվ մի խումբ մանկավարժների պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրերով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարության կայք

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…