ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ուսուցչի մասնագիտական տոն

Հոկտեմբերի 11, 2017
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 5-ին` ուսուցչի տոնը իսկապես տոնական շունչ առավ Մասիսի հ.3 հիմնական դպրոցում:

Դպրոցի 7ա դասարանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ս. Մելքոնյանի գլխավորությամբ, նախօրոք պաստառներով ու փուչիկներով զարդարված դահլիճում հաճելի միջոցառում անցկացրեցին: Նախ հնչեց մեղմ երաժշտություն` պարի ուղեկցությամբ, ապա համակարգչային տեսանյութ ցուցադրվեց ուսուցիչների աշխատանքների մասին: Աշակերտներն արտասանեցին ուսուցիչներին նվիրված բանաստեղծություններ: Հնչեցին նաև դուդուկի և կիթառի մեղեդիներ: Միջոցառումը ավարտվեց «Սևան» պարով, իսկ ուսուցիչներին բաժանվեցին շնորհավորական բացիկներ: