ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Պարգևատրում՝ «Ուսուցչի օրվա» շրջանակում

Հոկտեմբերի 6, 2016
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում մի խումբ մանկավարժներ և կրթության ոլորտի ներկայացուցիչներ «Ուսուցչի օրվա» շրջանակում արժանացել են ԿԳՆ պարգևների: Պարգևները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Շնորհավորելով ներկաներին՝ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալն ընդգծել է ուսուցչի աշխատանքի կարևորություն պետության և հասարակության համար. «Մենք լիահույս ենք, որ հասարակությունն իր զարգացման ընթացքում կհասնի մի մակարդակի, որտեղ ամենահարգված խավը կլինի մանկավարժը և ամենակարևորը կլինի ուսուցչի կարծիքը:

Ուսուցչի կարևորումից է սկսվում ցանկացած հասարակության առողջացումը և զարգացումը»,- իր խոսքում նշել է Մանուկ Մկրտչյանը՝ հավելելով, որ սոցիալ-տնտեսական դժվարին պայմաններում մեր ուսուցիչները կատարել և կատարում են այնպիսի պատասխանատու աշխատանք, որը կարելի է առանց վարանելու գնահատել հերոսական: «Ուսուցիչները հերոսներ են, որոնց ամենօրյա պայքարը դասասենյակում է և ուղղված է երկրի համար արժանի քաղաքացու կայացմանը»,- դիմելով ուսուցիչներին նշել է նախարարի տեղակալը՝ ներկաներին մաղթելով ստեղծագործական մտքի նվաճումներ, անձնական երջանկություն և առողջություն:

Միջոցառման շրջանակում պարգևների են արժանացել կրթության ոլորտի մոտ երեք տասնյակ ներկայացուցիչներ, մասնավորապես ՀՀ ԿԳՆ ԿԱԻ մանկավարժության գիտահետազոտական բաժնի վարիչ Սարգիս Գալոյանը, ՀՀ ԿԳՆ Երևանի թիվ 105 ավագ դպրոցի տնօրեն Արմինե Սողոյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի գնահատման տեստավորման կենտրոնի քննությունների կազմակերպման բաժնի պետ Կարո Նասիբյանը, Գյումրիի «Պրոգրես» համալսարանի հենակետային դպրոցի ուսուցիչ Գոհար Բաղդասարյանը և ՀՀ կրթության պետական տեսչության պետի տեղակալ Ռաիսա Գալստյանը պարգևատրվել են ՀՀ ԿԳՆ բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալով»: Մի խումբ մանկավարժներ էլ արժանացել են ԿԳ նախարարի պատվոգրերի և շնորհակալագրերի:

 Կրթության և գիտության նախարարության կայք

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարության կայք

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…