ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հեքիաթ և իրականություն

Հոկտեմբերի 20, 2017
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 19-ին Կապանի Ալ. Շիվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնը Կապանի N13 հիմնական դպրոցում ներկայացավ Հովհաննես Թումանյանի «Կիկոսի մահը», «Անխելք մարդը», «Քաջ Նազարը», «Սուտասանը» հեքիաթների բեմադրությամբ: 

Թումանյանը հեքիաթները մշակելիս հաշվի է առել մանուկների կոնկրետ մտածողութ յունը, նրանց հոգեբանությունը և երեխային դնելով ակտիվ վիճակում նրան մղել ժողովրդական վեհ իդեալ¬ների հաղթանակի համար պայքարի։ Իսկ Կապանի Ալ. Շիվանզադեի անվան դրամատիկական թատրոնը գտավ այդ ամենը ներկայացնելու իսկական եղանակը. դրա վկայություններն են մանուկների համար կերտած անզուգական կերպարները: Բեմականացումը գունագեղ ու բովանդակալից էր: Միջոցառման ժամանակ հանգամանալից ներկայացվեցին հեքիաթներն ու հեքիաթին բնորոշ հատկանիշները, հեքիաթի դաստիարակչական նշանակությունն ու տեսակները: Այս բեմադրությունները հեքիաթ դարձրեց աշակերտների, ծնողների և ուսուցիչների օրը: Նրանք իրենց կողքին զգացին Թումանյանին ու իրենց մանկությունը: Թումանյանը հասկանալի և սիրելի է բոլոր տարիքներում և կրթում ու ուղեկցում է մեզ մեր ողջ կյանքի ընթացքում:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան