ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեկնարկել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների փաստաթղթերի ընդունելությունը

Հոկտեմբերի 20, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել` «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին»: Համաձայն հրամանի` հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար քննությունների կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու նպատակով հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 3-ը ներառյալ, ժամը 10:00-ից 13:00-ը  /բացի շաբաթ և կիրակի օրերից/ ԿԳ նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունում կիրականացվի հավակնորդների փաստաթղթերի ընդունելություն:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն