ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ա» հնչյուն-տառի ուսուցումը

Հոկտեմբերի 20, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի Iա և Iբ դասարաններում տեղի ունեցավ բաց դաս՝ «Ա» հնչյուն-տառի ուսուցումը /դասվարներ Ա.Առաքելյան,Մ.Մովսիսյան/ 
Այս օրերը շատ կարևոր էին նրանց համար և մեծ անակնկալներ էին սպասվում: Դասարանում զարմանալի հրաշքներ էին հայտնվել, իսկ իմաստուն մեղվիկները հանելուկ-առաջադրանքներ էին պատրաստել: Ա տառն եղավ այն կախարդական բանալին, որով կբացվի մեսրոպյան այբուբենի դուռը: Նրանք կճամփորդեն տառերի զարմանահրաշ աշխարհում, կմարտնչեն զինվորների նման և կկարդան հայոց լեզվով, Մաշտոցի լեզվով, մայրենի լեզվով, այն լեզվով, որ բյուր դարեր մեզ հայ է պահել: Այսօրվանից սկսեցին իրենց ճամփորդությունը հայոց այբուբենի գաղտնարանով և խոնարհվելով մեծ ուսուցչի առջև, խոստացան սիրել լեզուն, լավ սովորել: 

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան