ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աբովյանի Ա.Վանոյանի անվան թ.6 ավագ դպրոցը՝ առաջինը մարզում

Հոկտեմբերի 20, 2017
Դպրոցական անցուդարձ

Հաղթարշավը դարձավ ավանդական. նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի ծրագրի շրջանակներում կազմակերպված մրցաշարի մարզային փուլում Աբովյանի Ա.Վանոյանի անվան թ.6 ավագ դպրոցը պահեց  ողջունելի ավանդույթը՝ դարձյալ մարզում առաջինն ենք: Դպրոցի թիմը ներկայացնում են շնորհալի և հմուտ սաներ, ովքեր ցուցաբերեցին բարձր ցուցանիշներ փոխանցումավազքի,նռնակի նետման,հրաձգության ոլորտներում՝ արժանանալով առաջին պատվավոր տեղի: Ռազմարվեստի գաղտնիքներին հմտորեն տիրապետելը դարձել է լուրջ ձգտում մեր սաների համար՝ շնորհիվ զինղեկ Է.Կարապետյանի և ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ն.Օհանյանի: Դպրոցը մեծ խանդավառությամբ ընդունեց հաղթանակած թիմին: Կարծում ենք՝ ոգևորությունը կլինի վարակիչ, կհամեմվի մեր վառ ցանկության հետ՝ հանրապետական փուլում ևս թիմին տեսնել լուրջ ձեռք բերումներով:

Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ՝ Ռ.Աֆյան

image/png

(611 kb)
image/png

(636 kb)