ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բերքի տոն` Կաքավաձորի Մ.Մխիթարյանի անվան միջնակարգ դպրոցում

Հոկտեմբերի 24, 2017
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 19-ը շատերի համար նոր բացահայտումների և նոր ձեռքբերումների օր էր, քանզի Կաքավաձորի Մ.Մխիթարյանի անվան միջն. դպրոցում տոն էր՝ Բերքի տոն: Փառատոնը նվիրվում էր մեր գյուղի աշխատավոր հասարակությանը, մեր սիրելի ուսուցիչներին, մեր սահմանը պահող քաջ զինվորներին, հայրենյաց պաշտպանության գործում իրենց կյանքը չխնայած մեր քաջ հերոսներին՝ Մեսրոպին,Վահեին, Կայծերին,Անանիային և Սասունին:ԵՎ իվերջո միջոցառումը նվիրվում էր ամեն մի հայ մարդու, ով ապրում և արարում է այս երկրում:

Հոկտեմբերի 19-ը բերք ու բարիքի, խինդ ու ծիծաղի, առատության-լիության,հյուրասիրության ու հյուրընկալության, գոհության ու շնորհակալության տոն էր:
Ազգային անուշեղենների տեսականիով, արևահամ մրգերով հարուստ սեղաններ,աշնանային հագեցած գույներով ցուցադրություններ և կոլորիտային տեսարաններ:
Ելույթ ունեցան մեր դպրոցի սաները, գեեցիկ պարային համարներով, ազգագրական երգերով և ասմունքներով:Միջոցառումը մրցութային էր, հանդես եկան առաջինից տասներկուերորդ դասարանի աշակերտները և լավագույն համարները խրախուսվեցին:

Լավագույն համարներ ճանաչվեցին ԻՄՓԱՔԹ ակումբի պարը, տասնմեկերորդ և տասներկուերորդ դասարանցիների կատարումները, որոնք արժանացն պատվոգրերի:Մրցույթում հաղթող ճանաչվեց տասներորդ դասարանցիների պարային համարը,որը արժանացավ համայնքապետարանի կողմից սահմանված հատուկ մրցանակի:Բոլորն էլ ոգևորված էին և մեծ բավականություն ստացան:Սա գեղեցիկ ավանդույթի սկիզբ էր, որը շարունակական բնույթ կկրի:

Բերքի տոնը կազմակերպել էր Անահիտ Կիրակոսյանը:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)