ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ա» տառի ծնունդը

Հոկտեմբերի 24, 2017
Դպրոցական անցուդարձ

Այս օրը դեռ շատ երկար կպահպանվի  Կաքավաձորի Մ.Մխիթարյանի անվան միջն. դպրոցի առաջին դասարանցիների հուշերում։Այսօր նրանք հանդիսավորությամբ նշեցին «Ա» տառի ծնունդը,որը տեղի ունեցավ դպրոցի բակում։ 
Դասն իր կառուցվածքով տարբերվում էր պարապած նախորդ դասերից, լի էր ծննդյան օրվան բնորոշ անակնկալներով:
Դասի ընթացքում փոքրիկները ակտիվ արտահայտեցին իրենց գիտելիքները, դասը հագեցած էր երգ ու պարով: 
Առաջին դասարանցիներին հյուր էր եկել Անհաղթ Աքլորիկը:Նա առաջին դասարանցիներին բերել էր հեռագիր Տառաշեն քաղաքից, որի ընթերցումից հետո նրանք մասնակցեցին մի շարք փորձությունների , ինչի արդյունքում ստացան կախարդական քաղաքի բանալին և մուտք գործեցին զարմանահրաշ տառերի աշխարհը: Նրանք հանդիսավոր երդվեցին լինել խելացի և ազնիվ աշակերտներ: Իսկ դասարանում իրենց դասվարի օգնությամբ յուրացրին նաև «Ա» տառի գրությունը:

Շնորհավոր ծնունդդ Ա տառ, շնորհավոր ծնունդդ առաջիններ…

Դասվար՝  Գևորգյան Կարինե

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)