ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանի յոթ և բյուր հրաշալիքները

Հոկտեմբերի 25, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի IVբ դասարանում տեղի ունեցավ բաց դաս մայրենի առարկայից: /Ուսուցիչ Անի Ավետիսյան/
Դասը կրում էր «Հայաստանի յոթ և բյուր հրաշալիքները» խորագիրը: Ուսուցիչը ցուցադրելով հայ գրականության և արվեստի երախտավորների նկարները, խոսելով նրանց մասին, նշեց որ յուրաքանչյուր մարդ իր հերթին ևս հրաշալիք է և պետք է մասնակցի իր հայրենիքի լուսավոր ապագայի կերտմանը: Աշակերտները իրենց պատրաստած օդապարիկով շրջեցին Հայաստանի գեղատեսիլ վայրերով, անցան ժամանակի միջով, ներկայացրին Հայաստանի հրաշալիքները: Մեկը ներկայացնում էր հրաշալիքը,մյուսները շարունակում էին լրացնել այդ հրաշալիքի մասին ունեցած իրենց գիտելիքներով: Յուրաքանչյուր աշակերտ հրաշալիքը յուրովի էր ներկայացնում ,մեծ ոգևորվածությամբ և հիացմունքով: Դասի ընթացքում ծնվեց «Հայաստանի յոթ և բյուր հրաշալիքները» խորագրով պաստառ:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան