ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց դաս Ուրասարի հիմնական դպրոցում «Համաշխարհային պատմություն» առարկայից

Հոկտեմբերի 25, 2017
Դպրոցական անցուդարձ

Ուրասարի հիմնական դպրոցում հերթական բաց դասն էր՝ այս անգամ «Համաշխարհային պատմություն» առարկայից (ուսուցիչ՝ ՆԱՐԵԿ ՀԱԿՈԲՅԱՆ):

6-րդ դասարանի աշակերտները Հին աշխարհի պատմությունից ներկայացրին «Հնդկաստան և Չինաստան» թեման: Աշակերտներն ուսուցչի ուղղորդմամբ նկարներով, քարտեզով, զանազան դիդակտիկ պարագաների օգնությամբ վեր հանեցին երկու երկրների պատմական զարգացման առանձնահատկությունները, մշակութային յուրահատկությունները: Համեմատական մեկնաբանությամբ ներկայացրին դասանյութի վերաշարադրանք էսսեներ, որոնք կազմեցին ինքնուրույն: Փոխադարձաբար գնահատեցին միմյանց: Ստացան տնային հանձնարարություններ: