ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Օտար լեզուների առարկայական շաբաթ

Հոկտեմբերի 26, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի № 2 ավագ դպրոցում մի ամբողջ շաբաթ եռուզեռ էր՝ մեկնարկել էր ավանդույթ դարձած Օտար լեզուների առարկայական շաբաթը, որի շրջանակներում տեղի են ունեցել յուրօրինակ, բազմաբնույթ միջոցառումներ դպրոցի ռուսախոս, անգլախոս և գերմանախոս աշակերտների ակտիվ մասնակցությամբ։

2017 թ․ հոկտեմբերի 16-ից 20-ի ընթացքում անցկացված առարկայական շաբաթը նվիրված էր Հայաստանին։
 Նպատակներն էին․
- զարգացնել աշակերտների հաղորդակցական կարողություններն ու հմտությունները,
- ակտիվացնել միջառարկայական կապերը,
- խթանել աշակերտների հետաորքրությունը,
- նպաստել հայրենասեր, ազգանվեր սերնդի դաստիաոակությանը,
- Մայր Հայաստանը ճանաչելի դարձնել աշխարհին ռուսաց, անգլերեն և գերմաներեն լեզուներով:

Կապանի № 2 ավագ դպրոց