ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Այցելություն Երևանի պետական համալսարան

Հոկտեմբերի 26, 2017
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 25-ին Երևանի հ. 75 հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի մի խումբ անդամներ ՄԿԱ գծով փոխտնօրեն Ն. Զեյնալյանի նախաձեռնությամբ և ԴԱԿ Ա. Խաչատրյանի ուղեկցությամբ այցելեցին ԵՊՀ: Մայր բուհի գավթում աշակերտներին դիմավորեց մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժնի ավագ տեսուչ, «Վարդանանք» ՌՀԴԱ ակումբի նախագահ Ս. Աբրահամյանը, ով ողջույնից հետո հյուրերին ուղեկցեց ԵՊՀ պատմության թանգարան, որտեղ թանգարանի տնօրեն Հ. Գասպարյանը ամենայն սիրով ու պատրաստակամությամբ լուսաբանեց յուրաքանչյուր սրահ ու պատմական էջ: Աշակերտական խորհրդի այցն իր շարունակությունը գտավ ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում: Դատական նիստերի դահլիճում խումբը հանդիպեց ֆակուլտետի դեկանի տեղակալ Կ. Գևորգյանի հետ, ով ներկայացրեց ֆակուլտետի պատմությունը, այնուհետև ուսանողական խորհրդի նախագահ Ս. Իսոյանի ուղեկցությամբ շրջեցին ֆակուլտետի սրահներով, եղան եվրոպական և միջազգային իրավունքի, քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոններում, ԵՊՀ  իրավաբանական ֆակուլտետի ուսանողական իրավաբանական ծառայությունում, Գ. Չուբարյանի անվան ընթերցասրահում և տպարանում: Քանի որ այցը մասնագիտական կողմնորոշման նպատակ ուներ, աշակերտները հանդես եկան հարցերով ու ստացան սպառիչ պատասխաններ:

ՄԿԱ գծով փոխտնօրեն՝ Ն. Զեյնալյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)