ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մասնագիտական կողմնորոշում

Հոկտեմբերի 30, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ռիմա Մկրտչյանը Մերի Մովսիսյանի,Աստղիկ Դանիելյանի և աշակերտական խորհրդի հետ հոկտեմբերի 26-ին այցելեցին Կապանում գտնվող «Մարիլա » սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն:Մի վայր, որտեղ բնաշխարհն ինքնին առողջ սնունդ ստանալու մեծ ներուժ ու անսահման հնարավորություններ ունի: Աշակերտներին ընկերության աշխատակիցները ներկայացրին, որ «ՄԱՐԻԼԱ»-ն կաթնամթերք և մսամթերք արտադրող հզոր ու կայացած կառույց է՝ հանրության վստահությանը բազմիցս գործով ու աշխատելաոճով արժանացած: Ընկերության որակյալ համեղ ու անարատ մթերքից օգտվեցին աշակերտները և համոզվեցին,որ կաթնամթերքն արտադրվում է էկոլոգիապես մաքուր և բնական բաղադրիչներից: 
Այսօր մասնագիտության ընտրություն կատարելն այդքան էլ հեշտ չէ հենց այն պատճառով, որ հասարակությունն յուրաքանչյուրին ընտրության լայն հնարավորություն է տալիս, իսկ որքան շատ է հնարավորությունն, այնքան դժվար է ընտրությունը:
Հենց սա է պատճառը, որ սովորողների մասնագիտական կողմնորոշման հարցն անհանգստացնում է ոչ միայն աշակերտներին, այլև՝ ծնողներին և մանկավարժներին: Որպեսզի ռիսկի գործոնը հասցնել նվազագույնի, անհրաժեշտ է ծանոթացնել մասնագիտությունների աշխարհին, այս կամ այն ոլորտի պահանջներին և հնարավորություններին, հասկանալ և կանխատեսել՝ արդյոք հաջողակ կլինեն ընտրած մասնագիտության մեջ, ինչպիսին են առկա հնարավորությունները: Այցելություններն օգնում են աշակերտներին լիարժեք մտնել ժամանակակից հասարակություն ու հարմարվել զարգացման արագ տեմպերին և իրարամերժ միտումներին:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)