ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԱԽ նախագահի ընտրություն Մասիսի հ.3 հիմնական դպրոցում

Հոկտեմբերի 31, 2017
Դպրոցական անցուդարձ

Սովորողների ինքնավարության գործադիր մարմինը աշակերտական խորհուրդն է: Աշակերտական ինքնավարության մարմինների (ընդհանուր ժողովի), գործադիր մարմնի` աշակերտական խորհրդի, ինչպես նաև նրա ղեկավարության ձևավորման կարգը, լիազորությունները սահմանվում են դպրոցի կանոնադրությամբ և նախարարության կողմից հաստատված ՀՀ հանրակրթական հաստատության աշակերտական խորհրդի օրինակելի կանոնադրությամբ:
Հոկտեմբերի 24-ին Մասիս քաղաքի N3 հիմնական դպրոցում արտասովոր եռուզեռ էր:

Աշակերտները պետք է ընտրեին ԱԽ-ի նախագահ: Համառ և թեժ պայքար էր ընթանում 2 թեկնածուների միջև: Թեկնածուներից յուրաքանչյուրը նախապես անցկացնելով քարոզարշավ,ներկայացրել էր բովանդակալից ծրագիր `դպրոցի առօրյան հետաքրքիր անցկացնելու նպատակով: Ընտրություններին մասնակցում էին 6-9-րդ դասարանների աշակերտները, իսկ թեկնածուները առաջադրված էին 8ա դասարանից` Ջոնլյուդվիգ Պողոսյանը և 9ա դասարանից` Անահիտ Մկրտչյանը:Ընտրություններն անցան ազատ և անկաշկանդ մթնոլորտում, առանց լուրջ բախումների:

Ձայների մեծամասնությամբ ԱԽ-Ի նախագահ ընտրվեց Անահիտ Մկրտչյանը:
ԱԽ-ի ընտրություններն անցկացվեց ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ` Ա. Վարդանյանի և դաստիարակչական աշխատանքների գծով կազմակերպիչ` Անի Ավագյանի գլխավորությամբ: