ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ֆուտբոլային ընկերական խաղ

Հոկտեմբերի 31, 2017
Դպրոցական անցուդարձ

Մասիս քաղաքի N3 հիմնական դպրոցում հոկտեմբերի 24-ին ֆիզկուլտուրայի ուսուցիչ Լուսինե Սողոմոնյանը 4ա և 4բ դասարաններում անցկացրեց ֆուտբոլ մարզաձևից ընկերական խաղ :Փոքրիկ ֆուտբոլիստները ցուցադրեցին, կարելի է ասել, փայլուն նաև մարտունակ խաղ: Չնայած նրան, որ խաղը ընկերական էր, խաղացողներին սատարելու նպատակով խաղադաշտում բուռն մթնոլորտ ու ջերմ տրամադրություն էին ստեղծել նրանց համադասարանցիներն ու դասվարները: Խաղին հետևում էին նաև դպրոցի վարչական կազմը: 

Խաղն ավարտվեց հօգուտ ընկերության և առողջ մրցակցության: 
Համերաշխ խաղ, որով ֆիզկուլտուրայի ուսուցիչ Լուսինե Սողոմոնյանը կոչ էր անում փոքրիկներին ֆիզիկական լավ պատրաստվածությունից զատ կրել նաև ազգային ու համամարդկային արժեքներ, որոնք առավել կարևոր են: