ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտը նախաձեռնել է քննարկումների շարք, որոնք նպատակ ունեն աշխատանքային և մասնագիտական մակարդակում բարձրացնել ոլորտային խնդիրները և դրանց շուրջ ծավալել շահագրգիռ քննարկում: Շարքի հերթական քննարկում-սեմինարը տեղի է ունեցել այսօր՝ «Դպրոցականների առողջության պահպանման խնդիրներն ուսումնական գործընթացում» թեմայով: Քննարկմանն մասնակցել են ՀՀ կրթության և գիտության, առողջապահության նախարարությունների, մարզային կրթության վարչությունների, Սննդի անվտանգության պետական տեսչության, Երևանի քաղաքապետարանի և տարբեր դպրոցների ներկայացուցիչներ: Բացման խոսքում Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը, շեշտելով ուսումնական գործընթացի և դպրոցականների առողջության փոխկապակցվածության հարցը, ընդգծել է պետության կողմից սահմանված նորմատիվ պահանջների պահպանման կարևորությունը. «Այս քննարկումների նպատակն է բարձրաձայնել խնդիրները և փորձել իրականացնել այն, ինչը սահմանված է իրավական ակտերով: Այս գործընթացում ամենակարևորն այն է, որ պետք է փորձենք ազնիվ լինել նորմատիվային պահանջների և համակարգում առկա իրականության հետ: Ի վերջո, եթե տարբեր պատճառներով չենք կարող որոշ նորմատիվներ իրագործել և իրավիճակը բարելավել դրական առումով, գոնե չվնասենք: Մենք պետք է ազնվորեն նշենք, որ միգուցե չենք կարող պահպանել որոշ նորմատիվային պայմաններ, որովհետև չունենք համապատասխան հնարավորություններ, բայց կան նաև խնդիրներ, որոնք կարող են լուծում ստանալ: Օրինակ դասացուցակի կազմման պահանջները՝ առարկաների ուսումնառության մատչելիության ճիշտ հերթականությամբ, կրկնակի դասերի նվազագույնի հասցնելու, իսկ կրտսեր դպրոցում իսպառ բացառելու սկզբունքով, որովհետև դա նորմատիվ պահանջ է: Խնդիրներն, իհարկե, տարբեր են. մենք մի դեպքում կարող ենք և պարտավոր ենք նորմատիվները պահպանել անշեղորեն, կան նաև դեպքեր, երբ պետք է խոստովանել, որ դրանք կամ հին են, կամ ոչ իրատեսական, կամ էլ դրսից բերված և տեղայնացված չեն: Հետևաբար, պետք է դրանք վերանայել՝ նպատակ ունենալով պահպանել սովորողի առողջությունը»,- իր խոսքում նշել է Նորայր Ղուկասյանը: ԿԱԻ տնօրենը կարևորել է նորմատիվ ակտերի իմացությունը, որը կարևոր է դասացուցակները կազմելու համար՝ ուսումնական շաբաթվա առավել ընկալունակ օրերի իմացությունն ուսումնական գծով փոխտնօրենի համար պարտադիր է: Կան նաև տարբեր խնդիրներ՝ պայմանավորված դասագրքերի տեխնիկական, սանիտարահիգիենիկ և բովանդակային պահանջներով, ինչպես նաև աշակերտների խտության, դպրոցական սննդի կազմակերպման և բազմաթիվ այլ հարցերով: Ն. Ղուկասյանի խոսքով՝ պետք է հստակեցնել, թե պետության կողմից ինչ քայլեր են ձեռնարկվել դպրոցականների առողջության պահպանման ուղղությամբ, ըստ պատասխանատվության ոլորտների և ինչ քայլեր են ձեռնարկվելու բացասական գործոնները վերացնելու ուղղությամբ: Կան խնդիրներ, որոնց լուծման հասցեատերը մեկ մարմին չի կարող լինել, դրանք համատեղ և համագործակցված լուծումներ են պահանջում. «Ի վերջո, եթե սովորողի առողջությունը լիովին ապահովված չէ, որակի և արդյունավետության մասին չի կարող խոսք լինել»,- շեշտել է Ն. Ղուկասյանը:
Սեմինարի ընթացքում գլխավոր զեկույցով հանդես է եկել ԿԱԻ առողջության և սոցիալ-հոգեբանական հետազոտությունների բաժնի պետ Ժասմինա Մաշուրյանը: Բանախոսը հակիրճ տեղեկատվություն է ներկայացրել սովորողների առողջության վերաբերյալ՝ հղում անելով միջազգային հետազոտական որոշակի տվյալներին: Անդրադառնալով նորմատիվ ակտերին՝ նշվել են մի շարք խնդրահարույց պահանջներ, որոնք առնչվում են դասագրքերի և դպրոցական պայուսակների քաշին, տնային առաջադրանքներին հատկացվող ժամանակահատվածին, դասացուցակներին, դպրոցական սննդին, դասասենյակների մակերեսին: Առանձին անդրադարձ է արվել դասապրոցեսի ընթացքում ՏՀՏ-ի կիրառման նորմատիվներին, նշվել է, որ առաջին դասարանում դասի ժամանակ 10 րոպեից ավելի համակարգչի կիրառումը ընդունելի չէ: Թվարկվել են դպրոցական սննդի թույլատրելի տեսակները և դրա կազմակերպման և վերահսկողության նորմատիվային պահանջները: Առանձնակի շեշտվել է տնային առաջադրանքների ծավալը և ծանրաբեռնվածությունը, որը ևս դիտարկվում է սովորողի առողջությանը վնասող գործոն:
Նշենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի կազմակերպած սեմինար- քննարկումները լինելու են շարունակական: Հաջորդ քննարկումը նվիրված է լինելու ուսումնական գործընթացում ՏՀՏ գործիքների կիրառման խնդրին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ