ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ընտանիք» կենտրոն. «Մինասի գույները» խորագրով ցուցահանդես-միջոցառում

Նոյեմբերի 2, 2017
Լուրեր կազմակերպություններից

Մինասը շատ ինքնատիպ ու տաղանդավոր նկարիչ է:
Իրեն գույներուն մեջ հզոր բան մը կա, արտակարգ ուժ մը,
որ շատ ժամանակակից է և շատ հայկական:
Մինասի նկարներուն մեջ ուժեղ կերպով Հայաստանը կզգամ…

Գառզու

Կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հոկտեմբերի 30-ին Շիրակի մարզի Երազգավորս համայնքում իրականացրեց «Մինասի գույները» խորագրով ցուցահանդես-միջոցառում:

Միջոցառման նպատակն էր սաներին ծանոթացնել Մինաս Ավետիսյանի կյանքին և գործունեությանը, ներկայացնել սաների ստեղծագործական ունակություններն ու նկարչական ձիրքը:

Ցուցահանդեսին ներկա էին «Ընտանիք» կենտրոնի տնօրինությունը, Երազգավորսի միջնակարգ դպրոցի տնօրեն Արամ Մխիթարյանը, մանկավարժներ, ծնողներ, աշակերտներ, համայնքի բնակիչներ:

Սաներն անհատական ստեղծագործական աշխատանքներում արտացոլել էին հայրենի բնաշխարհը Մինասի վառ և տաք գույներով` նրա  արվեստին բնորոշ երանգների համադրմամբ: Լավագույն աշխատանքների հեղինակներն արժանացան պատվոգրերի:

Ցուցահանդեսին հաջորդեց սաների պատրաստած թեմատիկ միջոցառումը: Նրանք խանդավառված Մինասի բացառիկ տաղանդով, իրենց մանկական պարզության և անկեղծության պրիզմայով ներկայացրեցին «Մինաս» մեծության ու նկարչի բացառիկ տաղանդը, նրա վրձնած կտավների նշանակությունն ու արժեքը հայ գեղանկարչության պատմության գունապնակում: Ցուցադրվող տեսանյութերն ու պատրաստած սահիկահանդեսն ավելի դիտարժան դարձրին ցերեկույթը:

Միջոցառման ավարտին Երազգավորսի միջնակարգ դպրոցի տնօրեն Ա. Մխիթարյանն իր և համայնքի բնակիչների անունից շնորհակալություն հայտնեց «Ընտանիք» կենտրոնի տնօրինությանը և մանկավարժներին նմանատիպ ցուցահանդեսների ու միջոցառումների կազմակերպման, իրենց երեխաների գեղագիտական դաստիարակության իրականացման համար:

 

Ա. Մանուկյան