ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ապահով համացանց (սեմինար - խորհրդակցություն)

Հոկտեմբերի 31, 2017
Դպրոցական անցուդարձ

Կազմակերպիչ - Երևսնի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Գ.Աբրահամյան։
Մասնակիցներ - դպրոցի տնօրինության կողմից տարբեր դպրոցներից հրավիրված ինֆորմատիկայի ուսուցիչներ, դպրոցի ուսուցիչներ:
Գ.Աբրահամյանը կարդաց զեկուցում՝ «Ապահով համացանց» թեմայով, որը հագեցած էր իր պատրաստած տեսանյութերով:
Ծավալվեց քննարկում համացանցի դրական և բացասական դրսևորումների շուրջ , բացասական երևույթները բացահայտելու , դրանք կանխարգելու մեթոդների և ձևերի մասին։
Կարևորվեց ժամանակակից տեխնոլոգիաների դերը մարդու զարգացման համար՝ միաժամանակ ահազանգելով, որ պետք է ունենալ ապահով համացանց, լինել զգոն և ուշադիր։
Դպրոցի տնօրեն Հ. Դավթյանը իր շնորհակալությունը հայտնեց բոլոր մասնակիցներին՝ հայտարարելով այս և նման գործընթացների , նախագծերի շարունակական լինելը։
Սեմինարը հագեցած և ուսանելի էր։