ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Անվնաս սնունդ՝ առանց հավելումների

Նոյեմբերի 2, 2017
Դպրոցական անցուդարձ

Սեպտեմբերյան աշխատանքային մի օր Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոց փոխտնօրեն Ա. Գևորգյանը ուսումնադաստիարակչական աշխատանքները համակարգելիս առաջարկեց կազմակերպել գիտական կոնֆերանս «Կենսաբանություն» և «Քիմիա» առարկաներից։ 
Առաջարկությունը ողջունվեց, իսկ ուսուցչուհիներ՝ Ն. Կոստանյանը (քիմիայի ուսուցչուհի) և Գ. Հակոբյանը (կենսաբանության ուսուցչուհի) սկսեցին նախապատրաստական աշխատանքները։
Ա. Գևորգյանի առաջարկած թեման՝ «Գենոմոդիֆիկացված օրգանիզմներ (ԳՄՕ), դրանց նպատակները, լավ և վատ կողմերը» հետաքրքրեց շատ դպրոցների, որի մասին տեղյակ պահեցին համացանցում մասնակցության հայտարարություն տալով, և չուշացան արձագանքները։
Թվով չորս դպրոցներից ուղարկված խմբեր իրենց շնորհանդես-տեսանյութերով մասնակցեցին կոնֆերանսին (հ. 94 դպրոց, հ. 128 դպրոց, հ. 151 դպրոց, Հերացու անվան ավագ դպրոց)։
Այս մտահաղացման նպատակն էր հանրությանը ծանոթացնել ԳՄՕ-ի հետ, տեղեկացնել, թե ինչպես կարելի է ճանաչել ԳՄՕ պարունակող սննդամթերքը, հասկանալ դրանց վնասակար ազդեցությունը օրգանիզմի վրա։
Թիվ 148 ավագ դպրոցի աշակերտները տեսանյութով ներկայացրին իրենց կատարած հարցումը բնակչության շրջանում, որից հանդիսատեսը եզրակացրեց, որ մարդկանց 62,5%-ը տեղյակ չէ, թե ի՞նչ է ԳՄՕ-ն։
Կոնֆերանսի հյուրերն էին Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը, մասնակից դպրոցների ուսուցիչներ՝ Ա. Ղուկասյանը (հ. 128 դպրոց), Շ. Ղազարյանը (հ. 94 դպրոց), Հ. Հովսեփյանը (հ. 151 դպրոց), Հ. Ղազարյանը (Հերացու անվան ավագ դպրոց)։ Պարոն Պողոսյանը ողջունեց նախաձեռնությունը՝ մաղթելով, որ այն շարունակական լինի, իսկ ուսուցիչները արտահայտեցին իրենց գոհունակությունը։
Դպրոցի տնօրեն Հ. Դավթյանը շնորհակալություն հայտնեց մասնակից դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին և աշակերտներին կոնֆերանսում ակտիվ և բովանդակալից նյութերով մասնակցելու համար և նրանց հանձնեց շնորհակալագրեր։
Միջոցառումը ուսանելի էր, խիստ արդիական և ծառայեց իր նպատակին։

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)