ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երբ գալիս է Սեպտեմբերը

Սեպտեմբերի 4, 2017
Դպրոցական անցուդարձ

ԲԱՐԵ´Վ ... ՈՒՍՈՒՑԻ´Չ ... ԲԱՐԵ´Վ ... ԱՇԱԿԵ´ՐՏ ...
Գիտելիքի օրվա և 2017 - 2018 ուսումնական տարվա բացման առիթով Երևանի Մ.Գալշոյանի անվ. հ.148 ավագ դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվները դիմավորեցին սեպտեմբերի 1-ը, որը դպրոցի պատմության 50-րդ սեպտեմբերն է:
Գեղեցիկ միջոցառումը ` հագեցած երգով և երաժշտությամբ (կազմակերպիչ` Աիդա Չիլինգարյան), լավագույն մաղթանքներով, համախմբեց բոլորին, և ժպիտն ու բարությունը դարձան իշխող:
Առավել պարտավորեցնող և քաջալերող էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը:
Դպրոցի տնօրեն Հ.Դավթյանը իր ջերմ մաղթանքներից հետո պատվոգրեր շնորհեց 2016 - 2017 ուստարում «Լավագույն աշակերտ» մրցույթում հաղթող երկու աշակերտներին`Լուսինե Թունյանին և Հմայակ Ոսկանյանին:
Տնօրենը առանձնացրեց անցած ուստարվա ձեռքբերումները (բուհ ընդունվող աշակերտների թիվը, առարկայական օլիմպիադայում, սպորտային ասպարեզում ունեցած հաջողությունները ):
Կրկին շնորհավորելով Գիտության և դպրության օրվա կապակցությամբ` տնօրենը հաջողություններ մաղթեց բոլորին, ցանկացավ ուժ և եռանդ, որպեսզի յուրաքանչյուրը` աշակերտ թե ուսուցիչ, լինի իր տեղում, որպեսզի ցնծա մեր հնամենի ոստանը` մեր Երևանը, և հզորանա մեր հայոց պետականությունը:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)