ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Փորձագիտական երկխոսության նոր հարթակ

Նոյեմբերի 3, 2017
Պաշտոնական

Ինչ նորարարություներ են նախատեսվում հանրային քննարկման ներկայացված «Բարձրագույն կրթության մասին» նոր օրինագծով՝ բուհերի ինքնավարության և ակադեմիական ազատությունների շրջանակում: Գեղարվեստի ակեդեմիայում ՀՀ ԿԳՆ-ի և «Պարադիգմա» հասարակական  կազմակերպության համատեղ նախագծի շրջանակում կազմակերպված մասնագիտական քննարկումը նվիրված էր այս խնդրին: Քննարկմանը մասնակցել են ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, նույն վարչության մասնագիտական կրթության կազմակերպման և վերահսկման բաժնի պետ Սասուն Մելիքյանը, ԵՊՀ գիտական գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, Գեղարվեստի ակադեմիայի պրոռեկտոր Միքայել Այվազյանը, կրթության փորձագետներ Սերոբ Խաչատրյանը և Սամվել Կարաբեկյանը:

ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության կազմակերպման և վերահսկման բաժնի պետ Սասուն Մելիքյանը նախ հակիրճ ներկայացրել է «Բարձրագույն կրթության մասին»  օրինագծում առաջարկվող բուհերի կառավարման մոդելը, որտեղ կատարված փոփոխություններից ամենաէականը թերևս կառավարման խորհուրդների կազմի ապաքաղաքականացումն է: Նշենք, որ ներկայացված նախագիծը բարձրագույն կրթության ոլորտը կարգավորող թվով երրորդ օրենսդրական փաստաթուղթն է՝ Հայաստանի անկախության շրջանում: Գործող «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի փոփոխությունը դիտարկվում է, որպես այսօրվա հրամայական:

Նախագծի հիմքում դրվել է բուհերի աստիճանական ազատականացման և ակադեմիական ազատությունների մեծացման սկզբունքը: Բուհերի ազատականացման 4 հիմնական սկզբունք է ամրագրված նախագծում՝ ակադեմիական,  կադրային, կազմակերպական և ֆինանսական ինքնավարություն:

Քննարկման մասնակիցներից ԵՊՀ գիտության գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը մտահոգություն է հայտնել, որ առաջարկվող նախագծում տարբերակվում է միայն պետական և հանրային բուհեր տարբերակումները. «Ինքնավարության 4 հիմնական սկզբունքները նախագծում ներառվել են համատեղ քննարկումների արդյունքում: Միջազգային գնահատումների արդյունքում այդ չորս ուղղություններից երկուսում՝ կադրային և ֆինանսական բավականին բարձր միավորների ենք արժանացել, մյուս երկուսով՝ կազմակերպական և ակադեմիական, մեր միավորները  ցածր են: Եթե փորձենք հասկանալ պատճառները, ապա կտեսնենք, որ կազմակերպական և ակադեմիական ինդեքսով մեր ցածր միավորները պայմանավորված էին այն հանգամանքով, որ բուհերն ունեին ՊՈԱԿ-ի կարգավիճակ: Հետագայում բուհերի մեծ մասը դարձան հիմնադրամներ և դրանով այդ խնդիրը լուծվեց: Հիմա մենք սահմանում ենք, որ ունենք մաքուր պետական բուհեր /դրանք ռազմական և ուժային ուղղվածության բուհերն են, որոնք միայն պետական պատվերով են աշխատում և վճարովի ուսուցում չեն առաջարկում/ հանրային բուհեր և մասնավոր: Մասնավոր բուհերի հիմնադիրը, պարզ է, պետությունն է, սակայն այստեղ հստակեցման խնդիր ունի հանրային բուհերի կարգավիճակը»,- նշել է նա: Ա. Գրիգորյանի խոսքով՝ մի կողմից խոսվում է բուհերի ակադեմիական ազատությունների մասին, մյուս կողմից բուհերի համար պետության կողմից օրենքի ուժով սահմանվում է պարտադիր առարկաներ /հայոց լեզու, հայ ժողովրդի պատմություն, կառավարության որոշմամբ նաև քաղպաշտպանություն և այլն/: Բացի այդ՝ բուհերն ազատ չեն  ընդունելության գործընթացում, պետական և մասնավոր բուհերը ստիպված են առաջնորդվել ընդունելության միասնական կարգով: Կան նաև իրավական ակտեր, որոնք սահմանում են ուսանողների  հեռացման և վերականգնման նորմերը, որը ևս չի նպաստում բուհերի ակադեմիական ազատություններին:Եթե ընդունելության համակարգը չի փոխվում, սա որևէ ակադեմիական ազատություն աճ չենք ունենալու: Իհարկե, օրենքի նախագիծը  գործող օրենքից քայլ առաջ է, սակայն բոլոր հարցերի պատասխանը չի տալիս»,- նշել է ԵՊՀ պրոռեկտորը: Բացի այդ, նրա խոսքով՝  այսօր մենք ունենք օտարերկրյա բուհեր, որոնք կարծես  ընդհանուր դաշտից դուրս են մնում և նոր օրինագծով ևս նրանց կարգավորման ընդհանուր դաշտ չի բերվում: «Միջպետական համաձայնագրով ստեղծված բուհերի դեպքում, հասկանալի է, որ գործում է, ոչ թե օրենքը, այլ համաձայնագիրը: Սակայն եթե չկա համաձայնագիր, ապա օտարերկրյա բուհերը մնում են դաշտից դուրս՝ անհասկանալի վիճակում»,- նշել է նա:

Կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանը նախագծի քննարկված դրույթներից ուշադրություն է  հրավիրել  բարձրագույն կրթության աստիճանների ճանաչման վրա. «Ես կարծում եմ, պետք չէր նախագծում ամրագրել առաջին և երկրորդ մակարդակների ճանաչման հարցը՝ առանձնացնելով երրորդ աստիճանը»,- նշել է  նա:

Քննարկման մասնակիցներից փորձագետ Սերոբ Խաչատրյանը  բուհերի ֆինանսական ինքնավարության  համատեքստում «անընդունելի պարտադրանք» է դիտարկել բուհերի կողմից Երիտասարդական հիմնադրամին տրադրվող հատկացումները : 

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը նշել է, որ «Բարձրագույն կրթության մասին» օրինագծի նպատակն առաջիկա 10-15 տարիների համար ճկուն զարգացում ապահովող մեխանիզմներ ստանալն է. «Փորձել ենք հասկանալ, որտեղ եք գտնվում, ուր ենք ուզում գնալ և ամենակարևորը՝ ինչպիսի համակարգ ենք ուզում ստանալ՝ սկսած բուհի և պետության հարաբերությունների կարգավորումից, մինչև բուհի ներքին կառավարում:

Մենք պետք է նաև հաշվի առնենք, թե որքանով են բուհերը պատրաստ իրենց առաջարկվող ազատություններին: Այդ պատճառով փորձել ենք զգուշավորություն ցուցաբերել որոշ հարցերում: Նույն՝ երրորդ աստիճանի ճանաչման հարցը կարող է լուծում ստանալ աստիճանաբար. գուցե այդ իրավունքը փորձնական տրվի ԵՊՀ-ին, հետագայում այն տարածվի նաև ողջ համակարգի վրա»,- նշել է վարչության պետը: Հարցերը վերաբերվել են նաև գիտական խորհուրդի-ռեկտոր հարաբերությունների առաջարկվող մոդելին, որով ենթադրվում է, որ ի տարբերություն այժմյան մոդելի ռեկտորը կարող է և չլինել բուհի գիտխորհրդի նախագահ: Նշենք, որ քննարկումները լինելու են շարունակական:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)