ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանն ընդունել է ԵԽ-ի Ժողովրդավարության գլխավոր տնօրեն Սնեժանա Սամարժիչ-Մարկովիչին, Եվրոխորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալիա Վութովային և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տնօրեն Նինա Փիրումյանին: Ողջունելով հյուրերին` Վահրամ Մկրտչյանը նշել է, որ նախարարությունը բարձր է գնահատում կրթության ոլորտում Եվրոխորհրդի հետ համագործակցությունը և ցուցաբերած աջակցությունը: Նրա խոսքով` ԵԽ-ի հետ համագործակցությունը հիմնականում ընթացել է երկու ուղղությամբ` «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» և «Աջակցություն մարդու իրավունքների կրթությանը և ժողովրդավարական դաստիարակությանը Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրերի շրջանակում: Վահրամ Մկրտչյանը նշել է, որ առաջին ծրագրի խնդիրն էր աջակցել գործող մասնագետների համար նախատեսվող կանխարգելիչ և բարեվարքության մեխանիզմների մշակմանը և ամրապնդել արդյունավետ կառավարումը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում: Նրա խոսքով` ծրագրի արդյունքում մշակվել են բոլոր անհրաժեշտ կանոնակարգերը, և ներկայումս անհրաժեշտություն կա դրա արդյունքների ամփոփման և գործնական կիրառության: Երկրորդ ծրագրի շրջանակում իրականացվել է 3 գլոբալ միջոցառում` վերապատրաստումներ, ԵԽ` մարդու իրավունքների կրթության և ժողովրդավարական դաստիարակության աջակցման թեմայի շրջանակում հրատարակված նյութերի թարգմանություն և այդ նյութերի հիման վրա պիլոտային ծրագրի իրականացում դպրոցներում: Հետևաբար, ըստ նախարարի տեղակալի` ԿԳՆ-ն շահագրգիռ է վերոնշյալ ծրագրերի շարունակության հարցում:
Հանդիպմանը ներկա ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն իր հերթին նշել է, որ առաջին ծրագրի արդյունքում բարձրագույն կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի և բարեվարքության ամրապնդման ռազմավարությունների վերաբերյալ բարձրացել է իրազեկության մակարդակը շահառուների շրջանում, ինչպես նաև դրանց համար մշակվել են ինստիտուցիոնալ հիմքեր: Ծրագրի շրջանակում ՀՀ հինգ բուհում փորձնական ներդրվել են ուսանողների, վարչական և ակադեմիական աշխատակիցների համար մշակված տիպային էթիկայի կանոնագրքեր: Բացի այդ, ծրագրի շրջանակում բարձրագույն կրթության կառավարման ոլորտում ստեղծվել է հաշվետվողականությունը և թափանցիկությունը խթանող հաշվետվությունների առցանց հարթակ: Դավիթ Սահակյանը ևս հաստատել է ծրագրերի շարունակության անհրաժեշտությունը:
ԵԽ-ի Ժողովրդավարության գլխավոր տնօրեն Սնեժանա Սամարժիչ-Մարկովիչի խոսքով` նա Հայաստանում է` արձանագրելու Եվրոխորհրդի հետ իրականացված ծրագրերի ձեռքբերումները և նախանշելու ապագա ծրագրերը: Նրա խոսքով` պետության ժողովրդավարության կայացման ճանապարհին կրթությունն առանցքային դերակատարում ունի, հետևաբար անհրաժեշտ է ներդրումներ կատարել այդ ոլորտում: ԵԽ-ի Ժողովրդավարության գլխավոր տնօրենը նշել է, որ իրականացված երկու ծրագրերի արդյունքում արձանագրվել են լավ արդյունքներ, և ԵԽ-ն պատրաստակամ է լսել ԿԳՆ առաջարկությունները` հետագա համագործակցության վերաբերյալ: Նրա խոսքով` ներկայումս հնարավորություն կա իրականացնել բազմակողմանի ծրագիր` մարդու իրավունքների կրթության և ժողովրդավարության ոլորտում: Հանդիպման ավարտին Սնեժանա Սամարժիչ-Մարկովիչը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին` Ժամանանակից լեզուների եվրոպական կենտրոնում կառուցողական աշխատանքի համար:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ