ՀՀ կրթության և գիտության նախարարությունը` ի դեմս նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի, և Փարիզի ակադեմիան` ի դեմս Իլ դը Ֆրանս ակադեմիական շրջանի ռեկտոր, Փարիզի ակադեմիայի ռեկտոր, Փարիզի Համալսարանների կանցլեր Ժիլ Պեկուի, այսօր կնքել են գործընկերության համաձայնագիր: Համաձայնագրի նպատակը կողմերի միջև ռազմավարական գործընկերային հարաբերությունների ստեղծումն է՝ երկու երկրներում կրթական համագործակցության ծրագրերի զարգացմանը նպաստելու նկատառումով:
ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, շնորհավորելով ներկաներին, նշել է, որ փաստաթղթի ստորագրումը նոր հնարավորություն է` Հայաստանում ֆրանկոֆոն համատեղ կրթական ծրագրերի իրականացման տեսանկյունից: Նրա խոսքով` համաձայնագրով երկու կողմերը կնպաստեն ուսանողների և աշակերտների շարժունության ապահովմանը: «ՄԵնք պետք է անենք հնարավորը` մեծացնելու երիտասարդների հետաքրքությունը ֆրանսերեն լեզվի նկատմամբ: Առաջիկայում հանրությունն ականատես կլինի այս ուղղությամբ լուրջ կրթական ծրագրերի իրականացմանը»,-նշել է Վահրամ Մկրտչյանը:
Փարիզի ակադեմիայի ռեկտոր Ժիլ Պեկուն իր հերթին նշել է, որ ստորագրվել է պատմական փաստաթուղթ, որը լիովին իր մեջ ներառում է երկու երկրների մտավոր, մշակութային և քաղաքական հարաբերությունները: «Համաձայնագիրը նաև հեռանկարներ է բացում մեր երկու երկրների առջև` հատկապես Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին ընդառաջ: ՄԵնք պետք է մեր ամբողջ ներուժը ներդնենք ոչ միայն Հայաստանում Ֆրանսիական համալսարանի և դպրոցի կայացման, այլ նաև ՀՀ դպրոցներում ֆրանսերենի զարգացման ուղղությամբ»,-նշել է Ժիլ Պեկուն` ընդգծելով, որ պատահական չէ, որ փաստաթղթի ստորագրմանը ներկա է գտնվում ՀՀ-ում Ֆրանիսայի դեսպանը, ով, ռեկտորի խոսքով, իր ստանձնած առաքելության կարևոր բաղադրիչ է համարում կրթությունը:
Նշենք, որ համաձայն փաստաթղթի` կողմերը պարտավորվում են սատարել երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցության ծրագրերը, մասնավորապես ֆրանսերենի կամ ֆրանսերենով դասավանդվող դասընթացներ առաջարկող հայկական համալսարանների և Փարիզի գործընկեր համալսարանների միջև` խրախուսելով ուսանողների և դասավանդողների շարժունության, ինչպես նաև համատեղ հետբուհական կրթության և հետազոտական ծրագրերի զարգացումը, խրախուսել սովորողների շարժունությունը մասնագիտական կրթության ոլորտում և այլն:
Միջոցառման ընթացքում Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, Բենիամին Ժամկոչյանի անվ. թիվ 119 ավագ դպրոցը և Հայաստանում ֆրանսիական միջազգային դպրոցը ևս ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝ ֆրանսերեն լեզվով դասավանդում իրականացնող այս երեք ուսումնական հաստատությունների միջև համագործությունն ամրապնդելու նպատակով:
Նշենք, որ Փարիզի ակադեմիան Փարիզ քաղաքի դպրոցական և համալսարանական տեղամասն է, որտեղ 2017-2018 ուսումնական տարում սովորում է 327 375 աշակերտ՝ 1124 դպրոցական հաստատություններում և 337 906 ուսանող, որոնցից 60 000-ը` օտարերկրացի: Ակադեմիայի ռեկտորը նշանակվում է հանրապետության նախագահի կողմից և սահմանում այս հաստատությունների կրթական քաղաքականությունը և համակարգում նրանց գործունեությունը (շուրջ 28 000 աշխատակից):
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ