ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Լազուր երկնքում ճախրեցին խաղաղության խորհրդանիշները

Նոյեմբերի 8, 2017
Դպրոցական անցուդարձ

Մասիս քաղաքի Վահրամ Բաբայանի անվան N2 հիմնական դպրոց էին հյուրընկալել ՄԱԿ-ի հայաստանյան թիմի ներկայացուցիչները  «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում: Նրանք դպրոցի խոհարարների հետ միասին մատուցեցին աշակերտներին օրվա տաք սնունդը,ճաշակեցին, երեխաների հետ զրուցեցին նրանց առօրյայի մասին:

Հանդիպման 2-րդ՝ գործնական մասը շարունակվեց նիստերի դահլիճում: Դպրոցի տնօրեն տիկին Արևհատ Նազարյանը հյուրերին ներկայացրեց 2014 թվականից առ այսօր դպրոցում իրագործված  տաք սննդի կազմակերպման ծրագրի ռազմավարական խնդիրները,կարևորեց աշխատանքային թիմի կազմակերպչական պատրաստվածությունը:

-Հայտնի փաստ է, որ տաք սնունդը տարրական դասարանների աշակերտների համար առողջության, հաճախելիության և կրթության որակի ցուցանիշ է,- իր խոսքում նշեց տիկին Ա.Նազարյանը:

ՄԱԿ-ի գրասենյակը դպրոցին նվիրեց ձեռքերի չորացման սարքեր,որի համար դպրոցի ողջ անձնակազմը իր խորին շնորհակալությունն է հայտնում դպրոցի հայաստանյան բարեկամ ՄԱԿ-ին:

   Հյուրերի համար դպրոցը ևս անակնկալ էր պատրաստել. փոքրիկները բանջարեղենների և մրգերի կերպարներով շնորհավորեցին ՄԱԿ-ի ներկայացուցիչներին հայաստանյան գրասենյակի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ:

      Դպրոցի ողջ անձնակազմը՝ հանձինս տնօրեն տիկին Արևհատ Նազարյանի ջերմորեն ողջունում և շնորհավորում է ՄԱԿ-ի բոլոր աշխատակիցներին՝ հանձինս գրասենյակի մշտական համակարգող պարոն Բրեդլի Բուզետտոյի,մաղթում բազում 25-ամյակներ իրենց մարդասիրական առաքելության և աշխարհի կայուն զարգացման գործում:

Տնօրինություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)