Եվրոպական կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ Աղվերանում կայացել է «Հայաստանում աշխատանքի վրա հիմնված ուսուցման (ԱՈՒՀ) 2018-2020թթ. զարգացման գործողությունների ծրագիր» խորագրով երկօրյա աշխատաժողովը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, գործատուների ներկայացուցիչներ, ինչպես նաև նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններ:
ՀՀ ԿԳՆ նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը նշել է, որ Եվրոպական կրթական հիմնադրամի վերջին 14-15 տարիների ընթացքում հանդիսացել է ՄԿՈՒ ոլորտի հիմնական դոնորներից մեկը. գրեթե ամեն տարի հիմնադրամի հետ իրականացվել են համատեղ ծրագրեր: «Այս տարի մեկնարկում է նոր ծրագիր 2018-20թթ.-ի համար, որը վերաբերում է աշխատանքի վրա հիմնված ուսուցմանը: Սա նորություն չէ ՄԿՈՒ համակարգում, քանի որ այս սեպտեմբերից GIZ-ի աջակցությամբ արդեն չորս հաստատությունում փորձնական ներդրվել են դուալ կրթության տարրեր: Իհարկե, դժվար է լինելու եվրոպական փորձն ամբողջությամբ տեղայնացնել Հայաստանում: Դրա համար ձևավորված աշխատանքային խմբերը կմշակեն ուսումնական պլաններ և չափորոշիչներ: Մեկնարկող ծրագիրը հիմնականում ուղղված է կարիքների գնահատման և գործատուների հետ աշխատանքի ակտիվացմանը, ոչ միայն ֆորմալ, այլ նաև ոչ ֆորմալ կրթության իրականացմանը: Դրանով է պայմանավորված, որ այսօրվա հանդիպմանը ներկա են նաև գործատուների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ծրագրի մյուս բաղադրիչը վերաբերում է ուսումնական հաստատությունների ներսում ձեռնարկությունների հիմնմանը, որը հաստատություններին հնարավորություն կտա ձևավորել արտաբյուջե: Ներկայումս հանրապետության 5 հաստատությունում գործում են նման ձեռնարկություններ, որը կարող է վերոնշյալ փորձի տարածման լավ նախադրյալ հանդիսանալ»,-նշել է Արտակ Աղբալյանը:
ՄԿՈՒ-ի մեջ մասնավոր ոլորտի ներգրավման գծով ԵԿՀ մասնագետ Դիդիյե Ժիլբերի խոսքով` ՄԿՈՒ ոլորտի հիմնական շահառուների մասնակցությամբ սահմանվել են աշխատանքի վրա հիմնված ուսուցման հիմնական մարտահրավերները՝ գործատուների շահագրգռվածության պակաս, ֆինանսական և ոչ-ֆինանսական խրախուսում, պրակտիկաների որակ, աշխատանքի վրա հիմնված կրթության կանոնակարգման շրջանակ, դուալ կրթության հայկական մոդելի մշակում, տնտեսության ոլորտներ դուալ կրթության փորձնական ներդրման համար: Նրա խոսքով` այս աշխատաժողովի նպատակն է ձևավորել աշխատանքի վրա հիմնված ուսուցման կարիքների և պահանջարկի միասնական մոտեցում, հաստատել դրա հետագա զարգացման առաջնահերթությունները, ինչպես նաև նախաձեռնել. Հայաստանում աշխատանքի վրա հիմնված ուսուցման 2018-2020թթ. զարգացման գործողությունների ծրագրի մշակման աշխատանքները:
Աշխատաժողովի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը ներկայացրել է գործակալության տեսակետը Հայաստանում Աշխատանքի վրա հիմնված ուսուցման զարգացման վերաբերյալ: Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Քնարիկ Ահարոնյանն անդրադարձել է ՄԿՈՒ ուսանողի որակյալ պրակտիկայի կազմակերպման խնդիրներին ու մարտահրավերներին, «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» նախագծի փորձագետ Յուլիա Ստակյանը` դուալ կրթության ներդրմանը Հայաստանում, իսկ Save the Children Հայաստան-ի փորձագետ Անահիտ Երնջակյանը ներկայացրել է ձեռնարկատիրությունը և աշխատանքի վրա հիմնված կրթությունը ՄԿՈՒ ոլորտում` «Սոցիալական նորարարություններն արհեստագործական կրթության և հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման համար Սյունիքի մարզում» նախագծի համատեքստում:
Զեկույցներին հաջորդել են խմբային քննարկումներ և փորձի փոխանակում հետևյալ թեմաներով` աշխատանքի վրա հիմնված կրթության նախընտրելի տեսակները Հայաստանի համար, ԱՀՈՒ մանկավարժական շրջանակը, Ֆինանսական խթաններ ԱՀՈՒ զարգացման համար և իրավական շրջանակ՝ աջակցելու ԱՀՈՒ ներդրմանը և զարգացմանը:
Աշխատաժողովի երկրորդ օրն ամփոփվել են կատարված աշխատանքները, ինչպես նաև տեղի է ունեցել Հայաստանում աշխատանքի վրա հիմնված ուսուցման 2018-2020թթ. զարգացման գործողությունների ծրագրի և ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքներ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ