ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում բացվեց տուրիզմի զարգացման կենտրոն

Նոյեմբերի 8, 2017
Պաշտոնական

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում բացվել է  Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնը` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի շրջանակում: Կենտրոնի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը, Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության մշակութային կցորդ Եվգենի Պանտելեևը։  Ողջունելով նախաձեռնությունը՚   ՀՀ ԿԳ նախարարի տեղակալը  կարևորել է  աշխատաշուկայի առաջնահերթությամբ պայմանավորված կրթական ծրագրերի իրականացումը. «Կրթություն»  բառը բազմաթիվ նշանակություններ է ձեռք բերել արդի հասարակությունում, սակայն կրթության ամենակարևոր բաղադրիչներից է մնում լսարանում ստացած գիտելիքի գործնական կիրառումը իրական պայմաններում: Այս կենտրոնը երիտասարդներին տալիս է այդ հնարավորությունը՝ փորձելու,  նույնիսկ սխալվելու և ի վերջո հաջողելու», - իր խոսքում նշել է  կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը և հավելել, որ կենտրոնը կնպաստի ոչ միայն  բուհի, այլ նաև համայնքային կյանքի աշխուժացմանը:

«Այսօր զբոսաշրջության զարգացումը Հայաստանի կառավարության առաջնայնություններից է, և մեր երկրի համար կարևորագույն և արդի թեմաներից մեկը:  Մենք վստահ ենք, որ Հայաստանն ունի բազմաթիվ գեղեցիկ ու դեռևս չբացահայտված վայրեր, որոնք կարող են գրավել զբոսաշրջիկներին աշխարհի բոլոր ծայրերից: Ես շատ մեծ հույս ունեմ, որ այս կենտրոնը կունենա իր ներդրումը զբոսաշրջության զարգացման մեջ», - իր  խոսքում նշել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

«Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը դեռևս տարեսկզբին հայտարարել էր Հայաստանի բոլոր մարզերում զարգացման և հետազոտության կենտրոնների հիմնման մտադրության մասին: Հետազոտության կենտրոնները յուրատեսակ կառույցներ են, որոնք տեղի երիտասարդների ներգրավման միջոցով միտում ունեն կրթելու տեղական համայնքներին և հնարավորություն տալու նրանց մասնակցել գյուղական զբոսաշրջության զարգացմանն ուղղված աշխատանքներին: Կենտրոնի ամենակարևոր գործառույթներից է ստեղծել կառավարման համակարգ տեղական համայնքներում և կրթել համայնքների ներկայացուցիչներին հայտնաբերելու իրենց տարածքի զբոսաշրջության հետաքրքրություն ներկայացնող կառույցները և դրանք վերածել եկամտի կայուն աղբյուրի:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)