ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աշնան գույներ

Նոյեմբերի 9, 2017
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 26-ին Մասիս քաղաքի N3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ դաս-միջոցառում «Աշնան գույներ» խորագրով, որը կազմակերպել էր դասվար`              Հ. Ադամյանը իր սաների հետ (IIIգ դաս.):

Դաս-միջոցառումը թեմայի ամփոփումն էր : Նպատակ ուներ հարստացնելու աշակերտների բառապաշարը, ճանաչողական գիտելիքները, բանավոր գեղեցիկ խոսք կազմելու կարողությունը:

Դաս-միջոցառումը հագեցած էր բանաստեղծություններով, հանելուկներով, ճանաչողական նյութերով, երգերով: Աշակերտներին հաջողվեց և' բանավոր, և' գրավոր խոսքով ներկայացնել ինչու են սիրում աշունը:

Դաս -միջոցառումը եզրափակվեց բեմականացմամբ, որին մասնակցեցին բոլոր աշակերտներն անխտիր: