ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանի բնության պետական թանգարանը հրավիրում է միասին բացահայտելու Հայաստանի բնաշխարհի գաղտնիքները

Նոյեմբերի 10, 2017
Մշակութային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի բնության պետական թանգարանում «բնակվող» կենդանիները անհամբեր սպասում են Ձեզ՝ միասին բացահայտելու Հայաստանի բնաշխարհի գաղտնիքները:

21-րդ դար, երբ աշխարհը կանգնած է մի շարք բնապահպանական խնդիրների առջև, էլ ավելի արդիական է դառնում բնության պահպանության թեման, և  մեծանում է բնապահպանություն քարոզող կառույցների դերն աշխարհում: Այդպիսի կառույց է հանդիսանում «Հայաստանի բնության պետական թանգարանը», որը գտնվում է քաղաքամայր Երևանի հենց սրտում`  Տիգրան Մեծի  34 հասցեում:

Ծնված լինելով 1952 թվականին` տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի այս թանգարանը ծանրակշիռ քայլեր է կատարում բնակչության բնապահպանական դաստիարակության և բնապահպանական կրթության, ինչպես նաև բնապահպանական քարոզչության իրականացման գործում:

Թանգարան մտնող յուրաքանչյուր այցելու, ամենակրտսերից մինչև ամենատարեցը, կարող է ծանոթանալ Հայաստանի՝ իր փոքր տարածքի համար չափազանց հարուստ ու ինքնատիպ կենսաբազմազանությանը:

Թանգարանում այցելուները կարող են տեսնել իրենց ծանոթ ու սիրելի կենդանիներին` ներկայացված խրտվիլակների տեսքով, ինչպես նաև ՀՀ Կարմիր գրքում ընդգրկված կենդանատեսակներին և բուսատեսակներին: Թանգարանում ներկայացվող բոլոր ցուցանմուշները բնական են:

Թանգարանում ներկայացված է նաև ակվարիումային ձկնատեսակների մշտապես գործող  ցուցադրություն:

Թանգարանում կազմակերպվում են բնապահպանական թեմաներով հետաքրքրաշարժ և ուսանելի ժամանակավոր ցուցահանդեսներ, միջոցառումներ, մրցույթ-վիկտորինաներ, շնորհանդեսներ, ժամանցային ծրագրեր և խաղեր:

Թանգարանի գիտաշխատողների կողմից անցկացվող էքսկուրսիաների շնորհիվ այցելուները ոչ միայն տեսնում, հիանում և բացահայտում են բնության գաղտնիքները, այլև դառնում բնության իրական պաշտպաններ:

Հարգելի հայրենակիցներ` այցելելով Հայաստանի բնության պետական թանգարան, հուսով ենք, որ այդուհետ Ձեզանից յուրաքանչյուրը հետամուտ կլինի  խնամքով և սրտացավությամբ վերաբերվել մեր բնությանը, պահպանել այն:

Մաքուր պահենք շրջակա միջավայրը և մեր քաղաքամայր Երևանը:

Հայաստանի բնության պետական թանգարան
Մեր հասցեն՝ ՀՀ, Երևան, Տիգրան Մեծի  34,
Հեռախոսահամարները՝ 011542516,  011527942
Կայքը՝ www.smn.am

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)