ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայ զինվորը

Նոյեմբերի 13, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13հիմնական դպրոցը «Դպրոց-կենտրոնների միության» և ՀՀ երիտասարդական հիմնադրամի կողմից ՀՀ բոլոր մարզերի դպրոցներում իրականացված «Հայ զինվորը...» խորագրով մրցույթում զբաղեցրեց առաջին տեղը: Մրցույթի ամփոփումը կայացավ Դիլիջանի ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվ. ռազմամարզական վարժարանում:
Լավագույն աշխատանքներ ներկայացրած դպրոցների ներկայացուցիչներին հատուկ և առաջին կարգի մրցանակներն ու պատվոգրերը հանձնեց ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: 

Շնորհավորում ենք պաստառի հեղինակ IX դասարանի աշակերտուհի Հասմիկ Իսավերդյանին և մաղթում նորանոր նվաճումներ:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան