ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հ. Սահյանին նվիրված գրկան - երաժշտական ցերեկույթ Ուրասարի հիմն. դպրոցում

Նոյեմբերի 13, 2017
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 10-ին Ուրասարի հիմնական դպրոցում անցկացվեց Համո Սահյանին նվիրված գրկան - երաժշտական ցերեկույթ: Ներկա էին ուսուցիչները, ծնողները: Աշակերտները ներկայացրին Հ. Սահյանի կյանքը, ստեղծագործությունը: Տպավորիչ համարներով գովերգեցին Հ. Սահյանի պոեզիան, ներկայացրին սիրո, բաժանումի և մարդկային անցողիկ կյանքի իմաստավորման թեմաներին վերաբերող, ինչպես նաև նրա պոեզիայի գլխավոր կերպարին՝ Հայաստանին վերաբերող բանաստեղծություններ: Աշակերտները ներկայացան նաև ազգային պարերով և սահյանական բառերով երգերով: Բեմականացրին Սահյանի մանկությունից, ընկերական հանդիպումներից դրվագներ, թատերականացրին սահյանական մի շարք բանաստեղծություններ. հյուրերը տպավորված էին: Միջոցառմանը զուգահեռ ներկայացվեց  սլայդ – շոու, որն ուսանելի էր և հաճելի: Դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի ԱԼԻՆԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ հանգամանալից աշխատանքի արդյունքում աշակերտները դրսևորեցին իրենց ձեռք բերած հմտություններն ու կարողությունները: