ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երիտասարդները շարունակում են իրենց շահերի պաշտպանության ծրագրերը Տավուշում

Նոյեմբերի 14, 2017
Լուրեր կազմակերպություններից

Տավուշի մարզի Բերդավան, Հաղթանակ, Բաղանիս և Ոսկեվան համայնքների մոտ 45 երեխաներ արդեն երկրորդ տարին է, որ հանդիսանում են երեխաների շահերի պաշտպանության խմբերի անդամներ: Նախորդ տարում երեխաները մասնակցելով մի շարք դասընթացների և գործնական նախաձեռնությունների, իրենց համայնքներում բացահայտեցին որոշ խնդիրներ, որոնք առնչվում են հենց երեխաների շահերի պաշտպանությանը: Խմբերը համագործակցել են նաև որոշում կայացնողների հետ՝ ներկայացնելով իրենց համայնքային ծրագրերը, հաստատել գործնական համագործակցություն շահագրգիռ կողմերի հետ, իրականացրել սոցիալական հարցումներ բնակիչների, դպրոցականների, երիտասարդների, տեղական իշխանության ներկայացուցիչների շրջանում : Այս տարի ևս խմբերը մասնակցեցին շահերի պաշտպանության և մարդու իրավունքների  վերաբեյալ վերապատրաստման դասընթացների, որոնց ընթացքում մասնակիցները ձեռքբերոցին նոր գիտելիքներ մարդու իրավունքների , երիտասարդների քաղքացիական մասնակցականության բարձրացման մեթոդների, շահերի պաշտպանության կազմակերպման, ռեսուրսների համախմբման ու գործողությունների պլանավորման վերաբերյալ: Դասընթացներին խմբերը նաև հատուկ գործիքակազմի կիրառմամբ մշակեցին համայնքային հիմնախնդիրների հաղթահարման գործողությունների պլանները, որոնք կլինեն իրենց ճանապարհային քարտեզները գործընկերների շրջանակների, համայնքների բնակիչների, ՏԻՄ և կրթական հաստատությունների հետ համագործակցությամբ խնդիրները աստիճանական լուծման նպատակով: Դասընթացները և գործնական հանդիպումները խմբերի հետ  կլինեն շարունակական: Ծրագրի մասնակից, 14 ամյա Մանեի համար խմբում ներգրավված լինելը հնարավորություն է տալիս զարգացնելու այնպիսի կարողություններ ու գիտելիքներ, որոնք օգնում են մշտապես ակտիվ լինելուն և համայնքն ավելի լավ ճանաչելու.«Այս դասընթացներն օգնում են բացահայտելու մեր համայնքի այնպիսի խնդիրներ, որոնք առնչվում են մեզ՝ երեխաներիս: Կազմեցինք գործողությունների պլան, ուղերձներ: Այս ամենը մեզ աստիճանաբար մոտեցնում են մեր նպատակին՝ համայնքում համախմբմամբ  լուծել խնդիրներ»:

Շահերի պաշտպանության ծրագիրը թույլ է տալիս  կարողությունների ու գիտելիքների գործնական կիրառմամբ  մշակել  համայնքային նախագծեր եւ քաղաքացիական նախաձեռնությունների, քարոզարշավների ու այլ միջոցառումների իրականացման նպատակով, որոնցում ներգրավվում են նաեւ որոշում կայացնողների ու հանրությունը: Ծրագիրն իրականացվում է 6 մարզերում՝ Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական  կազմակերպության կողմից :