«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2005 թվականին: Գործունեության 12 տարիների ընթացքը և կատարված վերլուծությունը ցույց է տվել, որ օրենքն անհրաժեշտ բարեփոխումների կարիք ունի: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրինագծի բարեփոխված տարբերակը: ՀՀ ԿԳ նախարարության և «Պարադիգմա» հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված հերթական քննարկումը նվիրված էր նախադպրոցական կրթության խնդիրներին:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՆ, Երևանի քաղաքապետարանի, Տարածքային կառավարման նախարարության, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչներ: Հիմնական զեկուցմամբ հանդես է եկել ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը: Նա տեղեկացրել է, որ ԿԳՆ-ի կողմից հանրային քննարկման ներկայացված նախագծում առաջարկվում է նախադպրոցական կրթական հաստատությունների մի քանի մոդել, որոնք կարող են գործել՝ համապատասխան իրավական հիմնավորումների առկայության պարագայում: Շեշտը հիմնականում դրվել է առավել ծախսարդյունավետ մոդելների վրա, որոնց գործունեության համար համապատասխան իրավական կարգավորումներ են առաջարկվել: Հայաստանի համար լուրջ խնդիր է դիտվում նախադպրոցական կրթության համակարգում երեխաների ընդգրկվածության խնդիրը: Այդ նպատակով համայնքների և Համաշխարհային բանկի վարկային միջոցների հաշվին վերջին տարիներին ստեղծվել են շուրջ 300 նախակրթարաններ, որտեղ ընդգրկվում են նախադպրոցական ավագ տարիքի երեխաներ, սակայն խնդիրը դեռևս առկա է. «Համաչափություն չկա ոչ ֆինանսական, ոչ էլ մարդկային ռեսուրսների բաշխման տեսանկյունից: Օրենքով կարգավորված չեն նախադպրոցական կրթությանն առնչվող մի շարք կարևոր խնդիրներ, այդ թվում մանկավարժական կադրերի վերապատրաստման, ատեստավորման և մասնագիտական կատարելագործման հարցերը: Ունենք անհավասար իրավական դաշտ ֆինանսավորման մեխանիզմների բաշխման մեջ՝ չնայած այն հանգամանքին, որ կա կառավարության որոշում, որով կարգավորվում է ավագ տարիքային խմբերի ֆինանսավորումը: Ընդհանուր առմամբ նախադպրոցական կրթական հաստատությունները գործում են համայնքների ենթակայությամբ և ֆինանսավորման հստակ ու միասնական մեխանիզմներ չկան, որից էլ ածանցվում են տարբեր խնդիրներ»,- իր խոսքոմ նշել է Ս. Մակյանը: Հենց այս նկատառումով էլ ԿԳՆ-ն առաջարկում է նախադպրոցական հաստատությունների քիչ ծախսատար մոդելներ, որոնք ենթադրում են ավելի կարճատև նախադպրոցական կրթական ծրագրի մատուցում: Խնդիր է նյութատեխնիկական բազայի ապահովվածությունը, մասնավորապես բազմաթիվ հաստատություններ անգամ մեկ համակարգիչ չունեն:
Քննարկման ընթացքում տարածքային կառավարման նախարարության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները ներկայացրել են խնդիրների լուծման հնարավոր մոտեցումները: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կրթական ծրագրերի պատասխանատու Ալվարդ Պետրոսյանը և «Հույսի կամուրջ» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը բարձրացրել են նախադպրոցական հաստատությունների ներառականության խնդիրը և արձանագրել, որ այս նոր նախագիծը միտված է նաև տվյալ խնդիրների կարգավորմանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ