ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աշխատանքային քննարկում՝ ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի փորձարկման վերաբերյալ

Նոյեմբերի 17, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի  փորձարկմանն առնչվող մի շարք հարցեր:  Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության, Կրթության ազգային ինստիտուտի, ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի, բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև  ծրագրի փորձարկման համար ընտրված  հենակետային ավագ դպրոցների պատասխանատուները:

Նշվել է, որ ԿԳՆ-ն արդեն հանրային քննարկման է ներկայացրել  «Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում (10-12-րդ դասարաններ) կրեդիտային համակարգի ներդրման փորձնական ծրագիրը», որով ենթադրվում է 2018-2019 ուստարվանից սկսած  Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցում, Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցում, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանում և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի  ավագ դպրոցում փորձնական նպատակով ներդնել կրեդիտային համակարգ: Նոր համակարգի ներդրման հիմնական նպատակն  ավագ դպրոցից դեպի մասնագիտական կրթական համակարգ անցման դյուրինացումն ու շարժունության խթանումն է: Ենթադրվում է, որ սովորողը հնարավորություն կունենա որոշակի կրեդիտներ տեղափոխել դպրոցից բուհ՝ համաձայն սահմանված կարգի, որը դեռ մշակման փուլում է գտնվում: Համաձայն ծրագրի նախնական տարբերակի՝ մեկ  կրեդիտը համարժեք է 40 ակադեմիական ժամի և ներառում է ուսումնական պարապ­մունք­ներին, գործնական աշխատանքներին և ուսումնական նախագծերի իրակա­նացմանը հատկացված, ինչպես նաև սովորողի ինքնուրույն աշխա­տանքի, այդ թվում՝ դասապատրաստման համար նախատեսված ժամաքանակը: Հանրակրթության համակարգում կրեդիտային համակարգի ամբողջական ներդրումը կատարվելու է երեք փուլով՝ հաշվի առնելով առաջին փուլի արդյունքների վերլուծության հիման վրա  լրամշակված ծրագիրը:

 Քննարկման մասնակիցները բարձրացրել են մի շարք հարցեր՝ կրեդիտների համարժեքության / օրինակ ինչու 40 ակադեմիական ժամ, երբ բուհերում այն համարժեք է 30 ակադեմիական ժամի/, դպրոցից բուհ տեղափոխման, կրեդիտների հաշվարկման և ներդրման մեխանիզմների ու ընթացակարգերի վերաբերյալ: Կարևորելով ներդրվող համակարգի արդյունավետության ապահովումը՝ քննարկման մասնակիցներն առաջարկել է սահմանել միասնական ընթացակարգեր՝ հաշվի առնելով նաև ուսումնական պլանների հետ համապատասխանեցման պահանջները: Որոշվել է մասնագիտական քննարկումները  դարձնել պարբերական և ավելի հաճախակի:

Նշենք, որ կրեդիտային համակարգի ներդրման ծրագիրը ներկայացվելու է կառավարության հաստատմանը, մինչ այդ սակայն այն կլրամշակվի՝ հաշվի առնելով շահագրգիռ կողմերի առաջարկությունները, դիտողություններն ու մտահոգությունները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)