ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախընտրելի մասնագիտության բնութագրիչները

Նոյեմբերի 20, 2017
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 17-ին Կապանի N13 հիմնական դպրոցում կայացավ հերթական հանդիպումը` «Նախընտրելի մասնագիտության բնութագրիչները» թեմայով` 8-րդ Ա դասարանի 18 աշակերտների հետ:Հանդիպման նպատակն էր նախընտրելի մասնագիտությունների հիմնական բնութագրիչների հետ ծանոթացումը:
Խնդիրները
1. Բացատրել, թե ինչ է մասնագիտության բնութագրիչը,
2. սովորողներին ծանոթացնել նախընտրելի մասնագիտությունների հիմնական բնութագրիչներին:
Դասընթացի սկզբում անկաշկանդ մթնոլորտ ստեղծելու նպատակով հոգեբանական թեստ անցկացվեց ` երկրաչափական պատկերներով,որից հետո սովորողները ծանոթացան նախընտրելի մասնագիտության 8 բնութագրիչների հետ և լրացրին հարցաշար` յուրաքանչյուրն իր նախընտրելի մասնագիտության բնութագրիչների շուրջ:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան