ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աշնան վառ գունապնակը Աբովյանի Ա.Վանոյանի անվ. թիվ 6 ավագ դպրոցում

Նոյեմբերի 20, 2017
Դպրոցական անցուդարձ

Բնությունը արտասովոր է իր բազում հրաշալիքներով.դրանցից մեկը աշնան գունապնակն է,ինչի հմայքը մեր սաներին հավաքել էր մեկտեղ՝միասին ըմբոշխնելու:Նոյեմբերի 13-ին աշակերտական խորհրդի և դաստիարակչական աշխատանքների կազմակերպչի նախաձեռնությամբ գրական ցերեկույթների սրահում աշակերտական ընտրանին/մասնավորապես 10-րդ և 11-րդ հումանիտար հոսքերի սաները/ ներկայացրեց աշնանային երաժշտական-գեղարվեստական ինքնատիպ տրամադրություն:Աշնան գունապնակը՝ իր վառ գույներով, ներկայացրին 9-րդ Ա դասարանի սաները/դասղեկ՝ Լ.Ղազարյան/:Նրանք հանդես եկան աշնանային տեսարանների ցուցահանդեսով,որը դեռ զարդարում է գրական ցերեկույթների սրահը:Նրանց գունապնակը լիարժեք դարձավ,երբ համեմվեց հումանիտար հոսքերի սաների աշնանային զրույց-ասմունքով և կիթառի հոգեպարար մեղեդիով:Միջոցառման ավարտին աշակերտական խորհուրդը բոլոր դասարանների ներկայացուցիչներին նվիրեց աշխարհի ամենագեղեցիկ զարդը՝ աշնան արևներ,որոնք,հուսով ենք, տեղ կգտնեն նրան դասարանական անկյուններում և կխորհրդանշեն գեղեցիկ ու ջերմ սպասումներով կյանքի ակնկալիքը:

Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ռ.Աֆյան