ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ավարտվեց «Schoolsite.am տիրույթում դպրոցական կայքերի ստեղծում» երկրորդ hեռավար դասընթացը

Նոյեմբերի 22, 2017
Պաշտոնական Լուրեր կազմակերպություններից

Ավարտվեց «Դպրոցական կայքերի ստեղծում ու շահագործում» թեմայով հեռավար դասընթացը: Դասընթացին ակտիվ մասնակցեցին մոտ 100 գրանցված մասնակիցներից 73-ը: Նրանք ստացան ժամանակի պահանջներին համապատասխանող կայքերի ստեղծման ու զարգացման, դրանց գործարկանն օժանդակելու համար գիտելիքներ ու անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն: Արդյունքում Հայաստանի բոլոր մարզերի 73 դպրոցական կայքեր ևս շահագործվեցին: Դասընթացը  վարել է ԿՏԱԿ-ի ՏՀՏ բաժնի աշխատակից Մ. Դումիկյանը:

Կայքերը տեղադրված են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կենտրոնական հանգույցում: Յուրաքանչյուր ուսումնական հաստատությանը տրամադրվում է դպրոցական կայքի ձևանմուշ-կաղապար, ենթադոմեն, մուտքի հնարավորություն և անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն: