ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մասնագիտական կողմնորոշումը որպես կարիերա սկսելու հնարավորություն

Նոյեմբերի 22, 2017
Լուրեր կազմակերպություններից

Դպրոցներում մասնագիտական կողմնորոշման ուսուցումը  հնարավորություն է տալիս  սովորողներին գնահատել, գիտակցել և արժևորել գնահատել սեփական կարողությունները  և գիտելիքները ապագա մասնագիտությունն ընտրելիս: Ս.թ  նոյեմբերի 18-20-ը, Աղվերանում՝ Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության  և Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի հետ համագործակցության շրջանակում շարունակվում են տարբեր մարզերի դպրոցների մանկավարժների ու կրթության աշխատողների «Մասնագիտական կողմնորոշում»  թեմայով  վերապատրաստումները: Տավուշի,  Լոռիի և Շիրակի մարզերի կրթական հաստատությունների  16  ներկայացուցիչներ եռօրյա դասընթացի շրջանակում   ծանոթացան մասնագիտական կողմնորոշման մոդելին,  թե ինչպես աջակցել սովորողներին նախասիրություններին ու աշխատաշուկային համապատասխան մասնագիտության հարցում,կարիերայի ուղղորդման միջազգային փորձին և Հայաստանում այդ համակարգի առկա վիճակին ու զարգացման հեռանկարին, ՀՀ կրթության համակարգին և  ուսումնառության առաջնային ձևերին՝ ֆորմալ և ոչ ֆորմալ ,  դասընթացավարի մասնագիտական հմտություններին և դասընթացների իրագործման փուլերին, այդ գործընթացում սոցիալական գործընկերներ ձեռք բերելու աշխատանքներին: Գործնական ու տեսական  վարժանքներն ու ներկայացումները մասնակիցներին տրամադրեցին գիտելիքներ անձի շարունակական կրթության կարևորության, սկզբունքների և կարիերայի աճին ուղղված կարևոր գործիքների ու փուլերի մասին: Մասնակիցներն  իրենց կարողությունները զարգացրեցին  մասնագիտական կողմնորոշման դասընթացներն դպրոցներում ոչ ֆորմալ ձևաչափով վարելու համար  իրենց  դպրոցներում՝ ավագ դասարանների սովորողների համար:  Դասընթացի մասնակից, Տավուշի մարզի Խաշթառակ համայնքի միջնակարգ դպրոցի աշխատակից Արմինե Ղալթախչյանն առաջին անգամ է վերապատրաստվում  այս ոլորտում և նշեց. «Դասընթացը նոր գիտելիքներ տվեց  մասնագիտական կողմնորոշման մասին , նոր փորձ և անհրաժեշտ է , որ երեխայի մոտ զարգացնել  սեփական ներուժը ինքնուրույն գնահատելու կարողությունն  ապագա մասնագիտությունն ընտրելիս»:  Իսկ Շիրակի մարզի Գոգհովիտ համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Նազան Գրիգորյանի համոզմամբ մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ դպրոցում երեխաների հետ քննարկելը կարևոր է քայլ է նրանց  ուղղորդելու  համար. «Կարծում եմ շատ կարևոր է այս դասընթացների անցկացումը դպրոցում, քանի որ երխաները պատկերացում չեն ունենում , թե ինչ է մասնագիտական կողմնորոշումը,  աշխատաշուկայում պահանջվող մասնագիտությունները: Դասընթացին աշակերտների մասնակցությունը թույլ կտա, որ ճանաչեն անձնական կարողությունները, գնահատեն և ճիշտ ընտրել մասնագիտությունը»: Մասնակիցները նաև պլանավորեցին իրենց դպրոցներում  մասնագիտական կողմնորոշման դասընթացների գործընթացը:

ՎՎՀ   Իջևանի գրասենյակ