ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կյանքն առանց բռնության

Նոյեմբերի 22, 2017
Դպրոցական անցուդարձ

«Երեխաների դեմ բռնության կանխարգելման միջազգային օրվա» կապակցությամբ Կապանի N13 հիմնական դպրոցում նոյեմբերի 20-ին կազմակերպվեց «Բռնության կանխարգելում» թեմայով դասընթաց IX դասարանի աշակերտների համար: /Դասընթացավարներ՝ VIII և IX դասարանների աշակերտներ Քերոբ Ավագյան,Նանե Առաքելյան/
Քննարկման սկզբում մասնակիցներն իրենք փորձեցին տալ բռնության սահմանումը, իսկ դասընթացի ընթացքում խոսվեց նաև ընտանեկան բռնության տեսակների մասին: Մասնակիցներին ցուցադրվեց երեխաների կողմից պատրաստված թեմատիկ տեսահոլովակը՝ «Երջանիկ ընտանիքի բանաձևը» խորագրով: Սեմինարի ընթացքում հնչած ելույթներին հաջորդեցին քննարկումները: Դասընթացը բավականին ինտերակտիվ էր, և բոլորը ներգրավված էին շոշափվող թեմայի բուռն քննարկման մեջ: 
Այսպիսով, դասընթացի ավարտին աշակերտները հեռացան նոր, կարևոր տեղեկատվությամբ, իսկ դասընթացի արդյունավետությունը գնահատվեց նախադասընթացային և հետդասընթացային առաջադրանքների միջոցով: Կարծում ենք՝ մասնակիցների վերաբերմունքը զգալիորեն փոխվեց և դասընթացը շատ հարցերի շուրջ մտածելու վերաիմաստավորելու առիթ հանդիսացավ:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան