ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աշունը և վիտամինները

Նոյեմբերի 23, 2017
Դպրոցական անցուդարձ

Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի VIբ դասարանում նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ միջոցառում «Աշունը և վիտամինները» վերնագրով, որը կազմակերպել էր տեխնոլոգիայի ուսուցչուհի Ջեմմա Վարդանյանը: Ոսկեհեր աշունը աղջկա կերպարանքով մտել էր դասասենյակ և իր բերքն ու բարիքն էր ցուցադրում: Տնային տնտեսուհիները օգտակար խորհուրդներ էին տալիս: Ներկա էին նաև կյանքի փորձով իմաստացած տատիկը, փորձառու բժիշկը: Միջոցառմանը թարմություն ու շունչ էին տալիս A, B, C, D, K վիտամինները, որոնցից յուրաքանչյուրը ներկայացրեց իրեն և նշեց, թե հատկապես որ սննդի մեջ է գտնվում: Ժպտերես զվարճախոսը առաջադրեց հանելուկներ, որոնց  պատասխաններում շատ կային նշված վիտամիններից: Ակտիվ մասնակիցները պարգևատրվեցին:

Աղջիկները ցուցադրեցին նաև իրենց ձեռքի աշխատանքները: