ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ամփոփվեց «Սեղանի օրացույցի ստեղծում» ստեղծագործական մրցույթը

Նոյեմբերի 27, 2017
Լուրեր կազմակերպություններից

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ)  և Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի համատեղ հայտարարած «Սեղանի օրացույցի ստեղծում» ստեղծագործական աշխատանքների մրցույթն ավարտվեց:

Սահմանված ժամանակահատվածում ԿՏԱԿ-ը ստացավ Հայաստանի տարբեր մարզերի 21 դպրոցների աշակերտների ստեղծած՝ Թարգմանչաց տոնին նվիրված սեղանի օրացույցների 23 նմուշներ, որոնք տեղադրված են «Պաշարների շտեմարանում»՝ https://lib.armedu.am/category/397/date_created/desc:

Մրցույթի հանձնաժողովն ուսումնասիրեց բոլոր աշխատանքները, որի արդյունքում հաղթող կամ խրախուսանքի արժանի աշխատանք  չընտրվեց, քանի որ հիմնականում

  • բացակայում է ստեղծագործական մոտեցումը,
  • բովանդակությունը միօրինակ է և չհամակարգված,
  • աշակերտները ձևավորման համար անհրաժեշտ համակարգչային  հմտությունները լիարժեք չեն կիրառել:

Ամփոփելով Թարգմանչաց տոնին նվիրված «Սեղանի օրացույցի ստեղծում» ստեղծագործական աշխատանքների մրցույթը ԿՏԱԿ-ը շնորհակալություն է հայտնում բոլորին՝ օրացույցներ նախագծելու և  ներկայացնելու համար: Հույս ունենք, որ մրցույթը որոշ չափով ծառայեց իր նպատակին և այսուհետ կազմակերպվող նման միջոցառումներն ավելի արդյունավետ կլինեն:

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…