ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Այցելություն Վանաձորի մանկատուն

Նոյեմբերի 28, 2017
Դպրոցական անցուդարձ

Այսօր մենք՝ Ուրասարի հիմնական դպրոցի աշակերտներս, մեր ծնողների և ուսուցիչների հետ այցելեցինք Վանաձորի մանկատուն՝ երեխաների հետ ծանոթանալու, ընկերանալու, միասին երգելու, պարելու, ասմունքելու, ի վերջո՝ միասին ուրախ օր կազմակերպելու: Հրավիրեցինք մեզ միանալ նաև «Բոքոնիկ» ուրախ ժամանցի կենտրոնին: Մենք բոլորս համախմբվեցինք Մաշայի շուրջ, լիաթոք ծիծաղեցինք, խաղեր կազմակերպեցինք, միմյանց հետ մրցեցինք մեր ասմունքով և պարով…

Բոլորս անսահման ուրախ էինք, որ ճանաչեցինք միմյանց, մտերմացանք և այսուհետ ավելի հաճախ կհանդիպենք: Հրաժեշտից առաջ բոլորս միասին «խժռեցինք» մայրիկների կտրատած մրգերը, չմոռացանք վերջ տալ նաև թխվածքաբլիթներին: Բայց չկարծեք, թե մեր նոր ընկերներին որևէ բանով չուրախացրինք. Նրանց գրենական պիտույքներ և խաղալիքներ նվիրեցինք…

Մենք հաճախ ենք հանդիպելու: