ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կրթություն 2030. քննարկում` ՀՀ-ում գործող միջազգային դոնոր կազմակերպությունների մասնակցությամբ

Նոյեմբերի 28, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախաձեռնել է հանրային քննարկումների շարք` «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծի վերաբերյալ: Այդ նպատակով ԿԳ նախարարությունում աշխատանքային քննարկում է տեղի ունեցել ՀՀ-ում գործող միջազգային դոնոր կազմակերպությունների մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչության,  ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Համաշխարհային բանկի,
Ասիական զարգացման բանկի, Բրիտանական խորհրդի, Գերմանիայի միջազգային զարգացման և Գերմանական ակադեմիական փոխանակության հայաստանյան գրասենյակների ներկայացուցիչներ: ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը նշել է, որ զարգացման ծրագիրը մշակել են նախարարությունը և Ռազմավարական նախաձեռնությունների  կենտրոնը` շնորհակալություն հայտնելով Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին և Ասիական զարգացման բանկին` ցուցաբերված աջակցության համար: «Ծրագրի նախագիծը ներկայումս դրված է հանրային քննարկման: Նախարարությունը կոչ է արել բոլոր շահագրգիռ կողմերին` ծանոթանալ նախագծին և ներկայացնել իրենց առաջարկությունները և դիտողությունները, որպեսզի նախարարությունը հնարավորություն ունենա հաշվի առնել բոլոր մտահոգությունները»,-նշել է Դավիթ Սահակյանը` ընդգծելով, որ նախագծի հետ ՀՀ կառավարություն կներկայացվի նաև գործողությունների ճանապարհային քարտեզը: «Այս փաստաթղթին զուգահեռ ընթանում են «Հայաստան-2030»-ի մշակման աշխատանքները, որտեղ ոլորտներից մեկը կրթությունն է: Հետևաբար, թիրախները սահմանելիս փորձել ենք դրանք համապատասխանեցնել վերոնշյալ փաստաթղթի հետ:  Ցանկանում ենք, որ պետական քաղաքականությունը կրթության ֆինանսավորման հարցում հստակեցվի օրենքով: Մասնավորապես, ցանկանում ենք օրենսդրորեն ամրագրել, որ Հայաստանում կրթության ոլորտի հատկացումները երբևէ ՀՆԱ-ի 2 տոկոսի սահմանագծից չիջնեն»,-նշել է Դավիթ Սահակյանը` ընդգծելով, որ ծրագրով համապատասխան ցուցանիշներ են սահմանվել նաև յուրաքանչյուր թիրախի համար, որոնք ևս կներկայացվեն ՀՀ կառավարության հաստատմանը:

ՀՀ ԿԳՆ զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը ներկաներին է ներկայացրել կրթության զարգացման տեսլականը, ռազմավարական մոտեցումները, պետական քաղաքականության սկզբունքները, մինչև 2030 թ. զարգացման թիրախները, գերակայությունները և գործողությունների շրջանակը, ինչպես նաև ծրագրի իրականացումը,  մոնիթորինգը, գնահատումը  և ճանապարհային քարտեզը: «Կրթության զարգացման ծրագրի տեսլականն է` կրթությունը մարդու հիմնարար իրավունք է և հանրային արժեք: Կրթության զարգացման գլխավոր նպատակն է կրթական այնպիսի համակարգի ձևավորումը, որը լիարժեք ծառայում է ազգային շահերին, արտահայտում է տնտեսության ու հասարակության պահանջները, յուրաքանչյուր քաղաքացու կյանքի բոլոր փուլերում հնարավորություն է տալիս ստանալ իր պահանջմունքներին համապատասխան որակյալ կրթություն: Որպես թիրախներ սահմանվել են` ապահովել բոլոր երեխաների համար մատչելի, հավասար և որակյալ կրթություն, բոլոր խոցելի խմբերի՝ այդ թվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց հավասար մասնակցության հնարավորությունը կրթության բոլոր մակարդակներում, ինչպես նաև ամրապնդել դաստիարակության բաղադրիչը»,-նշել է Ռ. Ստեփանյանը` որպես ծրագրի ռազմավարական մոտեցումներ ընդգծելով կրթության բազմազանեցումը, սոցիալական երկխոսությունը, գործընկերային համագործակցությունը և կարիքներին միտված պլանավորումը: Նրա խոսքով` որպես պետական քաղաքականության սկզբունքներ սահմանվել են` ներառականությունը, տարածքային համաչափ զարգացումը, ազգային և համամարդկային արժեքների համադրումը, թափանցիկությունը և հաշվետվողականությունը, իսկ գերակայություններ` կրթության որակը, մատչելիություն-ներառականությունը և արդյունավետության, արդարացիության սկզբունքները: Որպես իր զեկույցի ամփոփում` բանախոսն անդրադարձել է նաև ծրագրի փուլերին` համակարգի ռացիոնալացում, կարողությունների զարգացում և առաջանցիկ զարգացում:

Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները իրենց գոհունակությունն են հայտնել, որ Կրթության զարգացման պետական ծրագիրն իր մեջ ներառում է Կայուն զարգացման նպատակները, և յուրաքանչյուրի թիրախի համար կմշակվեն համապատասխան ցուցանիշներ: Նրանց մասնավորապես հետաքրքրել են ներառականության և արդարության սկզբունքի պահպանման, առաջնահերթությունների, կրթության շարունակականության, ֆորմալ կրթության, ինտեգրված մանկավարժության, դպրոցների կառավարման համակարգի վերաբերյալ հարցերը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)