ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գործնական դաս 2

Նոյեմբերի 28, 2017
Դպրոցական անցուդարձ

Մասիս քաղաքի N3 հիմնական դպրոցի VIIա և VIIբ դասարանի աղջիկները տեխնոլոգիա առարկայից ( 13.11.17թ., ուսուցչուհի Մ. Բարսեղյան) անցկացրեցին գործնական աշխատանք «Քաղցրահամ խմորներից արտադրանքի պատրաստում» թեմայով : Աղջիկները դասն սկսեցին սանիտարահիգենիկ և անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանումով, այնուհետ աշխատատեղի կարգավորմամբ,որից հետո անցան բիսկվիթային խմորից պատրաստված թխվածքների կրեմապատմանը և ձևավորմանը: Այնուհետև կատարեցին աղանդերային սեղանի սպասքադրում` թեյի մատուցմամբ: Դասն ընթացավ աշակերտների ակտիվ մասնակցությամբ և մեծ ոգևորությամբ, տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հմտությամբ :