ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հարգանքի տուրք՝ զոհված սփյուռքահայ ուսանող-ազատամարտիկ Մհեր Ջուլհաճյանի հիշատակին

Նոյեմբերի 29, 2017
Դպրոցական անցուդարձ

Երևանի հ. 75 հիմնական դպրոցի VII ա դասարանի մի խումբ աշակերտներ /դասղեկ՝ Մ. Մարդանյան/՝ ՄԿԱ գծով փոխտնօրեն Ն. Զեյնալյանի նախաձեռնությամբ այցելեցին Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված սփյուռքահայ ուսանող-ազատամարտիկ Մհեր Ջուլհաճյանի հիշատակին: Հերոսը նոյեմբերի 28-ին կդառնար 50 տարեկան: Հուշ-ցերեկույթին ներկա էին նաև ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը, «Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը, դասախոսներ, ուսանողներ, հերոսի մարտական ընկերներն ու հարազատները: