ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Յոթ իմաստունների խնջույքը» միջոցառումը 

Նոյեմբերի 29, 2017
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 27-ին Իջևանի Մ.Մարտիրոսյանի անվան №5 հիմնական դպրոցի հանդիսությունների դահլիճում կայացավ մաթեմատիկայի ուսուցչուհի 9-րդ գ դասարանի դասղեկ  Հայկանուշ Ղազարյանի « Յոթ իմաստունների խնջույքը» միջոցառումը  9-րդ գ դասարանի 24 աշակերտների մասնակցությամբ, որին ներկա էին դպրոցի տնօրինությունը, մանկավարժական կազմը, ծնողներ և հյուրեր այլ դպրոցներից:

Միջոցառման ընթացքում յոթ իմաստունները միմյանց առաջարկում են հետաքրքրաշարժ խնդիրներ, լուծում և բացատրում այն: Յոթ իմաստունների խնջույքին ներկա էին թիմեր՝  Ճշմարտության, Քաղաքականության  և Ստախոսության տաճարներից, որոնք մասնակցում էին վիկտորինայի: Վիկտորինայի ավարտին ժյուրին թիմերին շնորհեց պատվոգրեր տարբեր անվանակարգերում: Միջոցառումն հանդիսատեսի շրջանում առաջացրեց մեծ հետաքրքրություն: Այն շատ ուսուցանող էր: