ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գործնական աշխատանք «Աղցանների պատրաստում» թեմայով

Նոյեմբերի 29, 2017
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 16-ին Մասիս քաղաքի հ.3 հիմնական դպրոցի VIա դասարանի աղջիկները տեխնոլոգիա առարկայից (ուսուցչուհի՝ Մ. Բարսեղյան) անցկացրեցին գործնական աշխատանք «Աղցանների պատրաստում» թեմայով: Դասն ինչպես միշտ սկսվեց սանիտարահիգենիկ և անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանումով: Այնուհետև աշխատատեղի կազմակերպմամբ, որից հետո աշակերտները ձեռնամուխ եղան աղցանների համար նախատեսված մթերքների կտրտմանը, համեմմանը, ձևավորմանը և մատուցմանը: Գործնական աշխատանքն անցավ աշակերտների ակտիվ մասնակցությամբ, մեծ ոգևորությամբ և տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հմտությամբ:

Դասն հաջողված էր, որի վառ վկայությունն է գեղեցիկ ձևավորված և համեղ աղցանները: