ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց դաս՝ Մասիսի հացի և հրուշակեղենի արտադրամասում

Նոյեմբերի 29, 2017
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 27-ին Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի VIIա և VIIբ դասարանի աղջիկները տեխնոլոգիայի ուսուցչուհի Մ. Բարսեղյանի ղեկավարությամբ անցկացրին բաց դաս Մասիսի հացի և հրուշակեղենի արտադրամասում՝ տեսական գիտելիքները գործնականում կիրառելու ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման համար: Արտադրամասում մեզ դիմավորեցին սիրով ու ջերմությամբ: Նախապես պահպանելով սանիտարահիգիենիկ կանոնները՝ աշակերտները ականատեսն ու մասնակիցն եղան շերտավոր,թթու և փխրուն խմորներից արարվող արտադրանքի պատրաստմանը: Մեծ սիրով և հմտությամբ աշակերտների հարցերին պատասխանում էին արտադրամասի աշխատակիցներ Ժաննան և Լիլիթը: 

Մեր մեծ շնորհակալությունը տնօրեն Խորեն Արոյանին,ինչպես նաև մյուս աշխատակիցներին ջերմ ընդունելության համար: